Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը

Ամենադիտվածներ

Սաուդյան արքայազնը սպառնացել է ութ ժամում ոչնչացնել Իրանը

Միմյանց հետ հեռախոսազույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զրույցի ընթացքում՝ մի շարք այլ հարցերից բացի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահը Մակրոնին ներկայացրել է 2020 թվականի Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Պուտինը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայուն լինելը հիմնականում ռուս խաղաղապահների գործոնով է պայմանավորված։

Ռուսաստանի ղեկավարը Մակրոնին ասել է, որ տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրները լուծելու գործում կարևոր է եվրոպացի գործընկերների ներգրավվածությունը։

Ամենաթարմ