կրթական ծրագիր
Կրթական ծրագիր՝ Մշակութային մասնագետների համար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում են նոր ծրագիր «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության սահմանած «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմանդրամի» (FSPI) կողմից: Ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիսի 12-14-ը կանցկացվի եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների ընթացքում կներկայացվի Ֆրանսիայի լավագույն փորձը, որը հնարավորություն…
Մեկնարկել է Դպրոցական մատենադարան կրթական պիլոտային ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական մատենադարան» կրթական ծրագիրը: «Դպրոցական մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։…
Մեկնարկում է Դասարան + Դասական թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլը
Հուլիսի 16-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ «Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի նպատակն ու ընթացքը կներկայացնի ծրագրի…
Մեկնարկում է Դասարան+Դասական մշակութային կրթական ծրագրի հանրապետական փուլը
Հունիսի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի…
Բրյուսովում ներդրվելու է «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ծրագիրը
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող…
«Հիշողություն» կրթական ծրագիրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև, երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին և…
«Հյուր ռուսական հեքիաթին». ինտերակտիվ-կրթական ծրագիր` Ռուսական արվեստի թանգարանում
«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում, ամանորյա տոներին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կիրականացվի «Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որը ոչ միայն ժամանցային է, այլև ճանաչողական և ուսուցողական։ Ցուցահանդեսը ներկայացնում է դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից բերված 19-ից 20-րդ դարերի ազգագրական առարկաներ, որոնք համադրված են պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի նույն…
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին: Երևանյան դպրոցներից մասնակցության…
Շուշիում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Խոսքս ուզում եմ սկսել շատ լավ նորություններով: Իտալիայի Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ հանդիպում եմ ունեցել՝ քննարկելու ծավալվելիք համագործությանը վերաբերող հարցեր: Պարոն Սալայի հրավերով մասնակցել եմ իրենց երկրամասում կառուցվելիք միջին մասնագիտական կրթության նոր դպրոցի նախագծի քննարկմանը, ծանոթացել կրթական…
«Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի շրջիկ ցուցահանդես – կրթական ծրագրերի շարքը: Ծրագրի նպատակն է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի մեկ թանգարանային առարկայի`…
Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. ԿԳ նախարար
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որով ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում: Նրա խոսքով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա: «Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը…
Առանց դրոշի քաղաքացի չկա, և առանց քաղաքացու չկա դրոշ. Նիկոլ Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին: Վարչապետը նախօրոք գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որ ապրիլի 19-ին ուղիղ եթերում կպատասխանի իր գրառման մեկնաբանություններում ամենաշատ հավանում ստացած հարցերին: «Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել», – նշել էր Նիկոլ…












