կրճատում
Մայքլ Ջ. Ֆոքսը կրկին էկրանին է, նրա հիմնադրամը արագացնում է Պարկինսոնի հիվանդության հետազոտությունները
Դերասան Մայքլ Ջ. Ֆոքսը վերադառնում է դերասանական աշխարհ՝ նկարահանվելով «Կրճատում» սերիալի 3-րդ եթերաշրջանում, մինչդեռ նրա հիմնադրամը աջակցում է Պարկինսոնի հիվանդության նոր դեղամիջոցի հետազոտություններին և քննադատում կառավարության նախկին աջակցությունը։
«Կրճատում»՝ 2025-ի փոփոխությունների բանալի բառը՝ կրթությունից առողջապահություն
2025-ին «կրճատում» հասկացությունը դարձել է տարբեր ոլորտների փոփոխությունների խորհրդանիշը՝ սկսած կրթության բյուջեից ու գաղթի քաղաքականությունից մինչև տեխնոլոգիաներ ու առողջապահություն։ Այս հոդվածը բացահայտում է, թե ինչպես են այդ կրճատումները ազդում մարդկանց ու համայնքների վրա։
Google-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի
Google կորպորացիան նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի, որոնք, ըստ ընկերության, բավարար արդյունավետությամբ չեն աշխատում։ Այսպիսով՝ Google-ը նույնպես կընդգրկվի ՏՏ հսկաների ցանկում, որոնք զանգվածային կրճատումներ են կատարում։ Ինչպես տեղեկացնում է Economic Times-ը, ընկերությունների ղեկավարները պետք է գնահատեն աշխատակիցների աշխատանքի որակը, և ամենաանարդյունավետ աշխատողները կհեռանան ընկերությունից։ Կրճատումների տակ կարող է ընկնել ընկերության ընդհանուր անձնակազմի մոտ 6%-ը։…
Համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորների թիվը կրճատվել է 10 միլիոնով
«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը մամուլի ասուլիս է տվել մետրոպոլիտենի հիմնադրման 40-ամյակի առթիվ։ Նա ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորափոխադրումը նվազել է շուրջ 50 տոկոսով։ Եթե 2019-ին մետրոպոլիտենը տեղափոխել է 21 միլիոն ուղևոր, ապա 2020-ին այդ թիվը կազմել է 11 միլիոն։ Ավետիսյանի խոսքով՝ այս պահին օրական ուղևորափոխադրումը կազմում է 50-ից…
ՆԶՊ-ն չի միանալու ֆիզկուլտուրային, իսկ Հայոց լեզվի և պատմության դասաժամերը չեն կրճատվելու
Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի մասին քննարկումները շարունակում են, որի ընթացքում քիչ չեն նախագծի վերաբերյալ սխալ մեկնաբանությունները։ Մասնավորապես՝ սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան միացվել է «Ֆիզիկական կուլտուրա» առարկային։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ տարածվող լուրը իրականությանը չի համապատասխանում։ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) նախագծի մեջ…
Rolls-Royce-ը որոշել է կրճատել աշխատողների թիվը 9 հազարով
Կորոնավիրուսի հետևանքով ավիացիոն շարժիչների պահանջարկը կտրուկ նվազել է, որի հետևանքով Rolls-Royce ընկերությունում որոշում են կայացրել կրճատել աշխատակիցների քանակը 9 հազարով։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ 52 հազար աշխատողներից 9 հազարը կկորցնեն իրենց աշխատանքը։ Ընկերությունում կարծում են, որ տարիներ կպահանջվեն, որպեսզի շուկան վերադառնա մի քանի ամիս առաջ եղած մակարդակին։
Ադրբեջանի օրենսդիր մարմնում օպտիմալացումների արդյունքում աշխատանքից ազատվողներ են եղել
Կառուցվածքային փոփոխությունների կատարմամբ՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ապարատի ավելի քան քառասուն աշխատող է աշխատանքից հեռացվել: Նույն թվով աշխատակիցներ ազատվել են նաև Գործերի վարչությունում իրենց զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Հաստիքների մի մասն ամբողջությամբ լուծարվել է, իսկ որոշ աշխատակիցներ տեղափոխվել են այլ պաշտոնների:
ԱԻՆ-ում հաստիքներ չեն կրճատվելու․ նախարարության հայտարարությունը
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները: Կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող…
Audi ընկերությունը փոխում է իր աշխատելաոճը
Audi- ն նախատեսում է կրճատել իր աշխատուժի մոտավորապես 15% -ը ՝ եկամուտը բարձրացնելով 6 միլիարդ եվրոյով, քանի որ Volkswagen AG խոշորագույն շահույթ ստացող ընկերությունը առաջ է մղում մի ծրագիր, ըստ որի մարդիկ հեշտությամբ անցում կկատարեն Էլեկտրական ավտոմեքենաներին: Մինչև 2025 թվականը Audi- ն նախատեսում է կրճատել Գերմանիայում գործող 9,500 աշխատատեղեր և ակտիվացնել աշխատուժը իր հայրենի քաղաքի…
Ղազասխտանում որոշել են լիարժեք ազատվել պոլիէթիլենային փաթեթներին
Ղազախստանում որոշում է ընդունվել, ըստ որի՝ մինչև 2025 թվականը պետք է լիարժեք ազատվեն պոլիէթիլենային տոպրակներից։ Նշվում է, որ Ղազախստանի տարածքում լիովին կարգելվի պլաստիկե փաթեթների վաճառքը։ Ներկայումս դրանք երկրի շրջաններում անվճար են բաժանվում։ Բնապահպանության, երկրաբանության և բնական պաշարների նախարարության, Ատամեկեն ազգային պալատի և Ղազախստանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարները հավանություն են տվել այս նախաձեռնությանը, որի հեղինակները կարծիք են…
Իրանը սկսում է միջուկային ծրագրի կրճատման երրորդ փուլը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել Եվրամիության արտաքին հաաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլն սկսելու մասին։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRNA-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Արտաքին գործերի նախարարն…
ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն ապօրինի է․ փաստում է նաև Միրզոյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահը երեկ իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն ապօրինի է։ Շուրջ 2 ամիս է՝ մենք անդրադառնում ենք այդ գործընթացին, ներկայացնում իրավաբանների տեսակետները, որ հուլիսի 12-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված որոշման հիման վրա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրականացվող կադրային ջարդը, մասնավորապես՝ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելու որոշումը, հակաօրինական է։…















