հակակառավարական ցույց

  • Իրաքում բախումների ընթացքում ցուցարար է սպանվել

    Իրաքում բախումների ընթացքում ցուցարար է սպանվել

    Բաղդադի կենտրոնում նոր բախումների ընթացքում մեկ ցուցարար է սպանվել, ավելի քան 40 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է AP-ը: Ցուցարարները կոչ են արել ուրբաթ օրը բողոքի խոշոր ակցիաներ իրականացնել, քանի որ Իրաքի իշխանությունները շարունակում են ճնշել հակակառավարական ցույցերը: Պաշտոնյաներն ասում են, որ բախումներ են տեղի ունեցել Հիլանի շրջանում՝ Թահրիր հրապարակում բողոքի շարժման էպիկենտրոնից ոչ…

  • Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։ Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։…

  • Շվեդիայում մարդիկ դուրս են եկել փողոց՝ աջակցելու Իրաքի ցուցարարներին

    Շվեդիայում մարդիկ դուրս են եկել փողոց՝ աջակցելու Իրաքի ցուցարարներին

    Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույց տալու իրենց աջակցությունը Իրաքի ցուցարարներին։ Նրանք դատապարտել են Իրաքի կառավարության կողմից ցուցարարների սպանությունը: Նշենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլև մի…

  • Հոնկոնգում ցուցարարները սև հագուստներով են Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ

    Հոնկոնգում ցուցարարները սև հագուստներով են Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ

    Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, և զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները: Չինաստանի նախագահը խոստացել է պահպանել Հոնկոնգի ինքնավարությունը Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի…

  • Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են խափանել օդանավակայանի աշխատանքը

    Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են խափանել օդանավակայանի աշխատանքը

    South China Morning Post-ը հաղորդում է, որ  հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են նոր հավաք անցկացնել` փորձելով խափանել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը: «Ղեկավարությունը տեղյակ է Սեպտեմբերի 7-ին օդանավակայանի աշխատանքներն արգելափակելու փորձերի մասին»,- նշվում է օդանավակայանի կայքում: Հոնկոնգի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորվող արագընթաց գնացքները չեղարկել են միջանկյալ կանգառները անվտանգությունն ապահովելու նպատակով: Ոստիկանները տեղյակ են ցուցարարների ծրագրերի մասին…

  • Ղազախստանում բախումներ են եղել հակակառավարական ցույցի ժամանակ

    Ղազախստանում բախումներ են եղել հակակառավարական ցույցի ժամանակ

    Ղազախստանի երկու խոշորագույն քաղաքներում՝ գործող մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) և նախկին մայրաքաղաք Ալմաթիում ցույցեր են եղել։ Ցուցարարների պահանջը եղել է հանրությանը իշխանություններ ձևավորելու իրավունք տալը։ Ցուցարարները պահանջել են վերջ տալ գործող ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի իշխանությանը, քանի որ հանրությունը հոգնել է նրանցից։ Ցուցարարների և իրավապահների միջև, սակայն, բախումներ են եղել։