հակառակորդ
Հակառակորդը կրակել է Շոշ գյուղի մոտ գտնվող ԱՀ զինծառայողի ուղղությամբ․ հարուցվել է քրգործ
2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին…
Հակառակորդը Գեղարքունիքի մարզում առաջ չի եկել․ Անդրանիկ Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԶՈւ-ից ու ԳՇ-ից ճշտել է, և հակառակորդը Գեղարքունիքի մարզում առաջ չի եկել։ Տեսանյութը՝ 24news-ի։
ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը չունի առաջխաղացում․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ ինքը (Գասպարյանը) պատերազմի 4-րդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու առաջարկել, որ պատերազմը 2-3 օրվա ընթացքում դադարեցվի։ Փաշինյանը նշել է, որ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետի խոսքով՝ Գասպարյանը նման բան…
Անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները բարդ տեղանքում հաղթահարել են 15 կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, ոչնչացրել այն՝ շարքից հանելով նաև մարտական տեխնիկան, ցուցադրել հատուկ մասնագիտական հնարքներ մարտական հրաձգությամբ։
Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի․ Օնիկ Գասպարյանի շնորհավորանքը
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը…
Հերոսական պատմություններ՝ Արցախյան 2-րդ պատերազմից
Արցախի ՊՆ-ն հերոսական պատմություններ է հրապարակել՝ Արցախյան երկրորդ պատերազմից։ Փոխգնդապետ Մասիս Արթուրի Ավանեսյան: Աչքի է ընկել գումարտակի ղեկավարման գրագետ գործողություններով: Անձամբ խոցել է 1 տանկ և հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ: Մայորներ Խաչիկ Կարապետի Մինասյանն ու Խաչիկ Արարատի Աղաբեկյանը, հմտորեն ղեկավարելով իրենց ստորաբաժանումները, հրետանու ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ զրահապատ տեխնիկա և ավելի քան…
Հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է…
Դեկտեմբերի 11-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ ՊԲ
Պաշտպանության բանակի Facebook-ի էջում գրված է․ «Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված…
ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է…
Մայոր Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ. ՊԲ
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մեր նորօրյա հերոսներին: Ճանաչենք մեր հերոսներին Փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից: Մայոր Արմեն Վյաչեսլավի Ոսկանյանի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ,…
ՀՀ ՊՆ-ն անընդունելի է համարում տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք առնչվում են իսրայելական ԱԹՍ-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել , որում ասվում է․ Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային…
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի իր էջում գրված է․ «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/830526577783271?__cft__%5B0%5D=AZWyLVOQaGaSgrFfq6apzpFMP0kXMH5V3RASF3Xy-3kr_IConRdjm-_PtBvyLc3q5XIJtQEjs-ij63FQG4nZLaSebj4Eik276qdalTud83IhWsQacOAfBRu-MvlOVbZtlc3Yr6oQau0W4LRdQq3wbvyWBmwaLHsRM5Srpo1beqtVVdhArfXnfum2wlzOp277r0A&__tn__=%2CO%2CP-R
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում հակառակորդի կորուստների մասով վերջին տվյալների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակվել, որին կից գրված է․ «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 զոհ»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/828820291287233?__cft__%5B0%5D=AZVd_7UBYUeZ4th7FJIX7WagGxTiHZVWje8NWkJ5BxQrPeVhm6Ha_XX9hppew4kY6bcU3vo7vhszCLYBf4xXCx6BN1Z340qXgZ01mZUsDA2rH45UDBvNW6g2dfrKP6MXHqROvvQhx-UPGYqkxK1fZG_R&__tn__=%2CO%2CP-R
4-ով խոցել են հակառակորդի 6 «փիքափ»․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3394113590624777?__cft__%5B0%5D=AZWeCm5gB2HnbGZOR8VGGqQ1mGjRf9aBDp9D1Swx7u7QZOsv6yOZF8c36rAXiUbt2973EhRRSuh5exdtt5E2bcwF4fOZZVX9IxMIpz1B3IUliC21HSTaXKQsjxxwrxjcE0bnDc8875O6bCyroMO5C2fP&__tn__=%2CO%2CP-R














