fbpx
Զինված Ուժեր

ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը չունի առաջխաղացում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ ինքը (Գասպարյանը) պատերազմի 4-րդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու առաջարկել, որ պատերազմը 2-3 օրվա ընթացքում դադարեցվի։

Փաշինյանը նշել է, որ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետի խոսքով՝ Գասպարյանը նման բան չի ասել, ու դա արձանագրված է ձայնագրությամբ։ Փաշինյանի հավաստմամբ՝ ԱԽ նիստում Գասպարյանն ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չունի և բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց առաջադրանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ