հակաօդային պաշտպանություն
Թուրքիան քննարկում է С-400 համակարգերի վերադարձը
Թուրքիան քննարկում է С-400 համակարգերի վերադարձը՝ բարելավելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Կրեմլը հերքում է օրակարգում նման հարցի առկայությունը։
Զելենսկին հաստատում է՝ Իսրայելական «Պատրիոտ» հրթիռային համակարգը արդեն գործում է Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատեց, որ Իսրայելը Ուկրաինային տրամադրել է «Պատրիոտ» հրթիռային պաշտպանության համակարգ, ինչը նշանավորում է Իսրայելի ռազմական օգնության քաղաքականության և Ուկրաինայի հակաօդային պաշտպանական հնարավորությունների զգալի փոփոխություն։ Աշնանը սպասվում է ևս երկու համալիրի առաքում։
Եվրոպայի անօդաչու պատը․ Ուկրաինայի եւ արեւելքի նոր վահան ռուսական սպառնալիքի դեմ
Եվրոպան շտապում է տեղակայել բարձր տեխնոլոգիական «անօդաչու պատ» իր արեւելյան սահմանին՝ ի պատասխան Ռուսաստանի աճող անօդաչու սպառնալիքին Ուկրաինայում։ Այս հոդվածում ներկայացված են տեխնոլոգիան, քաղաքականությունը եւ Եվրոպայի հակաանօդաչու ռազմավարության իրական ազդեցությունը։
ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Ուկրաինայի բոլոր մարզերին՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով, հարվածների թիրախը եղել են էներգետիկ ենթակառուցվածքները ողջ երկրի տարածքում։ Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ 120 հրթիռ և 90 անօդաչու սարք, այդ թվում՝ «Շահեդ»-ներ, «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ և «Կինժալ»-ներ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը հաջողվել է ոչնչացնել…
ԱՄՆ-ն 500 հակաօդային պաշտպանության հրթիռ է ուղարկում Կիև
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանն աջակցելու վճռական քայլով, ԱՄՆ-ն Կիև է ուղարկում Patriot և NASAMS համակարգերի համար նախատեսված 500-ից ավելի հրթիռ՝ նպատակ ունենալով այս մատակարարումներն իրականացնել առաջիկա շաբաթների ընթացքում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, The Wall Street Journal-ի կողմից հաղորդված այս օգնությունը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի պաշտպանությունը Ռուսաստանի շարունակվող հրթիռային հարձակումների պայմաններում և ապահովել բավարար հակաօդային պաշտպանության ռեսուրսներ…
Կմեկնարկեն պահեստազորայինների եռամսյա հավաքները
2022 թվականի սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքները։ Որոշումն ընդունվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ: Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվող հավաքներին կմասնակցի 318 քաղաքացի, որոնցից 210-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 10-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 98-ը` սպայական կազմից։ Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի՝ նոյեմբերի 14-23-ը։ Կապի մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն 71 պահեստազորայիններ,…
Հակաօդային պաշտպանության հրամանատարական պարապմունքներ են անցկացվել
Հավաք-պարապունքներ են անցկացվել N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման…
Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ
Հունիսի 9-ին N զորամասի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, օդային նշանակետերի հայտնաբերման, ուղեկցման և պայմանական թիրախների խոցման հմտությունները, անցկացվել են ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
Նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը
Հունիսի 6-ին նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը՝ տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից: Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ Հրամանատարությունը շնորհավորել է զորամասի անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, խրախուսել բարձր պատրաստությամբ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։
ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ու ՀՕՊ զորքերի պետերն ազատվել են պաշտոններից
Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Վարդանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի…
ՊՆ-ում հակաօդային պաշտպանության վարժանքներ են իրականացվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-ին 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։ Պարապմունքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև օդային հարվածների հակազդման ժամանակ մարտական հաշվարկների աշխատանքը։
Հակաօդային պաշտպանության մարզումներ բանակում
Զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 16-ին ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ենթակա զորամասերից մեկում անցկացվել են հաշվարկների կրակային պատրաստության պարապմունքներ, ստուգվել են անձնակազմի գիտելիքները մարտավարական տարբեր իրադրություններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ս-400-ների առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա
Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։ Տեղեկությունը հաստատել է ռուսական կողմը։ Ռուսաստանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ այսօր Թուրքիա են ուղարկել հրթիռային համակարգերի առաջին խումբը: Այն ուղարկվել է Անկարայի «Մյուրթեդ» օդանավակայան։ 📌 S-400'ler Ankara'da işte ilk görüntüler Türkiye'nin hava ve füze savunma ihtiyacının karşılanmasına yönelik S-400 Uzun Menzilli Bölge…
Իրանն առաջարկել է Իրաքին աջակցել երկրի հակաօդային պաշտպանության ոլորտում
Իրանն առաջարկել է Իրաքին բավարարել երկրի հակաօդային պաշտպանության կարիքները: Գերագույն հրամանատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է տրամադրել հարևան Իրաքին բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է Tasnim-ը: Իրանի բանակի «Հաթամ ալ Անբիա» զենիթային բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահի Ֆարդը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունն ամբողջովին պատրաստ է…















