Համազգեստ
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Օգոստոսի 5-ին ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մադրիդ «Ռեալը» ներկայացրել է արտագնա խաղերի համար նախատեսված նոր համազգեստը, որով հանդես կգա 2021-2022 թվականների մրցաշրջանում։ Համազգեստը պատրաստել է Adidas ընկերությունը։ Համազգեստը պատրաստելով կապույտ՝ դիզայներները ոգեշնչվել են Մադրիդի մշակույթով, այդ պատճառով մարզաշապիկի վրա կան գրաֆիտի տարրեր:
ԱԻՆ փրկարարների թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինվելու է այլ համազգեստով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են. «Վերջերս մամուլում անդրադարձ կար ԱԻՆ ՓԾ տնօրենի և մեկ այլ ծառայողի կողմից «կամայական» կանաչ գույնի համազգեստ կրելու մասին: Պետք է տեղեկացնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններից առաջարկություններ էր ստացել թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինել այլ համազգեստով՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գոտիներում իրականացվող ծառայության ընթացքում…
ԱԱԾ տնօրենն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացել է Կոլումբիայի դրոշով
Այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացել է մի համազգեստով, որի թևին ՀՀ դրոշը գլխիվայր շրջված է։ Ստացվել է, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարը նիստին մասնակցել է համազգեստով՝ որի վրա Կոլումբիայի դրոշն է փակցրած։ ԱԱԽ նիստից լուսանկարները հրապարակել է Կառավարության պաշտոնական կայքէջը։ Նշենք՝ Արեմն Աբազյանի համազգեստը քննարկման առարկա է դարձել նաև սոցցանցերում։…
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում
Տեղեկատվության ստուգման կենտրոնը իր Facebook-ի էջում տեղեկացնում է. «Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում՝ իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։ Այս առումով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզաբանում խնդրեց նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։ Ինչ վերաբերում է…
Քոչարյանը «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ վիրավորել է ՊՆ մի քանի հարյուր ծառայողի
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր, նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։ Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև…
Բարսան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի 3-րդ մարզաշապիկը (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2020/2021 թվականների մրցաշրջանի համար նախատեսված իր երրորդ համազգեստը։ Վերջինի վերաբերյալ ակումբը տեսանյութ ու լուսանկարներ է տեղադրել Twitter-ի իր էջում։ Մարզաշապիկը վարդագույն է, իսկ օձիգն ունի բաց կապույտ ու սև գունավորում։ Այլ գույն էր ունեն նաև մարզաշապիկի վրա պատկերված տարբերանշաններն ու անվանումները։ 👀 @ansufati ❤️ our new kit pic.twitter.com/gfaE0bGyvE — FC Barcelona…
Մանչեսթեր Յունայթեդը ներկայացրել է նոր արտագնա համազգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները: Ակումբի տեխնիկական գործընկերը Adidas-ն է։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունը։ 🛣 Made for the road. Our new 2020/21 @adidasfootball away shirt is 𝙝𝙚𝙧𝙚.#MUFC x #ReadyForSport — Manchester United (@ManUtd) August 15, 2020
Ջեք Ման բժշկական օգնություն է տրամադրել Աֆրիկյան երկրներին
«Ալիբաբա» ընկերության հիմնադիր Ջեք Ման Twitter-ի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Աֆրիկայի 54 երկրների օգնությունը ճանապարհին է։ «Մեր երկրորդ նվիրատվությունը Աֆրիկայի 54 երկրներին ճանապարհին է։ Այն ներառում է 500 օդափոխիչներ, 200 հազար պաշտպանիչ համազգեստներ և դեմքի պաշտպանության վահաններ, 2 հազար ջերմաչափեր, 1 միլիոն տամպոններ ու հավելյալ փաթեթներ, ինչպես նաև 500 հազար ձեռնոցներ։ Շնորհակալություն ձեր…
Անտառտնտեսությունների աշխատակիցներն անտառային համազգեստ են ստացել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։ Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է…
Հաջողվել է գտնել դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի համազգեստով լուսանկարը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը և հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն…
Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի․ փոխքաղաքապետ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել…
«Յուվենթուսը» ցուցադրեց իր արտագնա համազգեստը
Իր պաշտոնական Twitter-ի հաշվին Յուվենտուսը ցույց տվեց իր նոր արտագնա սպիտակապատ համազգեստ։ Առաջիկա մրցաշրջանում «Յուվենտուսը» արտագնա խաղերում սպիտակ համազգեստով է հանդես գալու, որոնք ունեն կամիր ներդիրներ: Հովանավորը Adidas-ն է: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսը» ութերորդ անգամ արժացել է չեմպիոնի կոչմանը։ Rompi gli schemi. Cambia le regole. Vi presentiamo il nuovo away kit…
Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները
Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի Կազմկոմիտեն ներկայացրել է ավելի քան 110,000 անդամից կազմված անձնակազմի և կամավորների համազգեստերը, որոնք Խաղերի ընթացքում կողջունեն և կաջակցեն հանդիսատեսին, մարզիկներին և մյուս այցելուներին: Համազգեստները պատրաստված են «շնչող» կտորից, որը նաև պաշտպանում է շոգից: Դրանք նաև ջրակլանող են և շուտ չորացող: Իսկ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում տաբատը կարող է դառնալ շորտեր: Համազգեստի…













