Այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացել է մի համազգեստով, որի թևին ՀՀ դրոշը գլխիվայր շրջված է։ Ստացվել է, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարը նիստին մասնակցել է համազգեստով՝ որի վրա Կոլումբիայի դրոշն է փակցրած։
ԱԱԽ նիստից լուսանկարները հրապարակել է Կառավարության պաշտոնական կայքէջը։
Նշենք՝ Արեմն Աբազյանի համազգեստը քննարկման առարկա է դարձել նաև սոցցանցերում։

