համալիր
Դանակահարություն Հաղթանակի փողոցի հյուրանոցային համալիրի մոտ
Մայիսի 29-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին, ժամը 23.30-ին, Հաղթանակի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել էին…
Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների դիմումները ներկայացրեք 10 օր առաջ․ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին Հյաաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողությունների դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել «Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների,…
ՊՆ նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ կոլեգիայի նիստ է տեղի ունեցել ՊՆ վարչական համալիրում։ «ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման…
Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին
Հուլիսի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ…
Մարթեն Յորգանցը արխիվային լուսանկար է հրապարակել Համալիրից
Ֆրանսահայ հայտնի երգիչ Մարթեն Յորգանցը Facebook-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել։ Դրանում Յորգանցը Համալիրում համերգ է տալիս։ Նա նշել է, որ դրանք իր առաջին համերգներն են եղել Երևանում՝ 1988 թվականին։
Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար գումար է հատկացվել
Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու…
«Ուրան-6» համալիրով ականազերծում՝ Ստեփանակերտի օդանավակայանում
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ռուս սակրավորները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել ականազերծման աշխատանքներ։ Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկն ականազերծվել «Ուրան-6» կոչվող բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրի միջոցով։ Գերատեսչությունից հայտնում են, որ սրա կիրառումն ապահովում է անձնակազմի լրիվ անվտանգությունը բարձրացնում է սակրավորոկան աշխատանքի արդյունավետությունը։
Օդալեն ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է. աշխատակցուհին մահացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…
Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այս տարի փառատոնի օրերին հանդիսատեսի համար կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ալեքսեյ Շորի, Պաբլո Սարասատեի, Էռնեստ Շոսոնի անմահ…
Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը
ՀՀ կառավարությունը գրառում է կատարել Facebook-ում: Կառավարությունը հայտնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: «Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային…
Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից…
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը,…
Վարչապետը մասնակցում է Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերում է: Վարչապետը մասնակցում է Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/868791603644491/?v=868791603644491
Հիմնանորոգվելու է Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: «Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ…
Սոցիալական բնակարանաշինություն կսկսվի Աջափնյակ թաղամասում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Քաղաքապետը նշել է, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: «Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև…














