համալսարան
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ ուսանողների համար
Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից: «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար «Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների…
Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են…
Ամերիկայի համալսարաններից մեկի գմբեթը ծածկվել է Կապիտան Ամերիկայի վահանի տեսքով պաստառով
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի ուսանողները հաստատության գմբեթը ծածկել են պաստառով, որն ունի Կապիտան Ամերիկայի վահանի տեսք: Դրա պատրաստման համար կես տարի է ծախսվել: Քրիս Էվանսը, որը մարմնավորել է սուպերհերոսին, Twitter-ում ջերմ խոսքեր է հղել նախաձեռնող երիտասարդներին: Նշենք, որ Միացյալ Նահանգներում հայտնի շինությունները պարբերաբար զարդարվում են տարբեր կերպարների խորհրդանիշներով: https://www.youtube.com/watch?v=nOOtrWnk2dw
Մահացել է բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը: Ապրիլի 14-ին այս մասին իր կայքում հայտնել է Ռոքֆելլերի համալսարանը, որտեղ Գրինգարդն աշխատել է 1983 թվականից: Ուսումնական հաստատության տվյալներով՝ Գրինգարդը մահացել է շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին: «Փոլը լեգենդար գիտնական էր, որի 70-ամյա ակնառու կարիերան փոխեց նյարդագիտության մեր ըմբռնումը»,- հայտարարել է համալսարանի…
Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու. Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ` Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու, և «երեխաներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չի լինի»: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ Վարչապետն ազգային գրադարանում «Կրթություն․ճանապարհ դեպի ազատություն» ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կբացվեն այնպիսի բուհեր, որտեղ երիտասարդները կկարողանան ստանալ ամենապահանջված մասնագիտությունները, կստանան ազգային սերտիֆիկատ ու կկարողանան աշխատանքի անցնել աշխարհի յուրաքանչյուր…
Հայտնի է Լիոնի համալսարանում պայթյունների նախնական պատճառը
Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի գրադարանում հրդեհի բռնկումից հետո մի քանի պայթյուն է որոտացել. հայտնում է Газета.ру-ն: Նախնական տվյալներով` շենքի պատշգամբում մի քանի գազի տարա է եղել, որոնք հրդեհից հետո պայթել են: Միջադեպը պատահական բնույթ է կրել: Տուժածներ չկան:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի
Այս մասին տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջից: «ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում:…
Չինաստանի համլասարաններից մեկում պտուտակահանով մարդ են սպանել
Չինական Շանդունի գիտատեխնիկական համալսարանում պտուտակով հարձակվել են մարդկանց վրա, հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունից նշում են, որ 49-ամյա Չժան ազգանվամբ տղամարդը վիրավորել է անվտանգության երկու աշխատակցի, հավաքարարին, մեկ դասախոսի և երկու ազգականի: Միջադեպի հետևանքով նաև մեկ զոհ է գրանցվել:








