համալրումներ
«Արցախը» ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ
Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախը» պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմելում»: 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան էլ խաղացել է մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկներին։ Գրում է…
Արցախ ակումբի մարզչական շտաբում կան համալրումներ
«Արցախ» ՖԱ–ի մարզչական շտաբին են միացել Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ե՛վ Բարսեղյանը, և՛ Ասոյանը «Արցախի» ներկայիս գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի հետ աշխատելու փորձ ունեն: Այսպիսով, «Արցախի» մարզչական շտաբը կազմում են Սևադա Արզումանյանը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, մարզիչներ Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի…
Արման Հովհաննիսյանն ու Համլետ Ասոյանը հանդես կգան «Գանձասար-Կապանում»
«Գանձասար-Կապանը» համալրումներ ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 25-ամյա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ։ Վերջինս «Փյունիկի» դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» ակումբներում։ 2017/18 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Զիրկա» ակումբում։ «Գանձասար-Կապանի» հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել նաև 24-ամյա ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը, ով…



