համաճարակ
ԱՄՆ-ում համաճարակ է բռնկվել, որի աղբյուրը չի հաջողվում պարզել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են՝ երկրի հինգ նահանգներում բռնկված աղիքային վարակի համաճարակի մասին, որի աղբյուրը մինչ այժմ չի հաջողվում պարզել։ Միայն հայտնի է, որ հիվանդությունն առաջանում է Escherichia coli մանրէից։ Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը։ Համաճարակի հետևանքով հիվանդացել է 72 մարդ՝ 1-ից մինչև 74 տարեկան, նրանցից հոսպիտալացվել է 8-ը։ Մահվան…
Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ
Գվելֆի և Տորոնտոյի համալսարանների կանադացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել սննդամթերքից թունավորման դեպքերի և ինֆեկցիաների ավելացման: Դա պայմանավորված կլինի պաթոգեն մանրէներ փոխանցող ճանճերի պոպուլյացիաների աճով, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում: Հետազոտողներն ուսումնասիրել են Կանադայում, վերջին 12 տարիների ընթացքում, միջատների քանակական փոփոխությունները: Ստացված տվյալներն օգտագործվել են փոփոխվող կլիմայի պայմաններում ճանճերի պոպուլյացիաների աճը…
Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։ Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում է հրատարակությունը: Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի…
Ռումինիայում գրիպի համաճարակ է
Գրիպի համաճարակն ընդգրկել Է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան՝ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արձանագրում ենք գրիպի համաճարակ, մեզ մոտ երրորդ համաճարակային շաբաթն է: Գրիպը տարածվում է ամբողջ երկրում, թեպետ տարբեր ինտենսիվությամբ», – ասել է Պինտյան: Ըստ նրա՝ խոսքը այն հիմնամանրէի մասին է, որը թեթև և միջին աստիճանի ծանրության…
Վրաստանը համաճարակի եզրին
Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս…
«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է: Այս մասին հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում…
Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք
news.am-ը գրում է՝ Հայաստանում վերջին 2 շաբաթներին գրանցվել է H1N1-ի 10 դեպք, որը ժողովուրդը «խոզի գրիպ» է անվանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այս պահին այս վիրուսի բարդություններով հիվանդներ չկան. H1N1-ով հիվանդների մեծամասնությունը…







