fbpx
Աշխարհ

Ռումինիայում գրիպի համաճարակ է

Գրիպի համաճարակն ընդգրկել Է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք արձանագրում ենք գրիպի համաճարակ, մեզ մոտ երրորդ համաճարակային շաբաթն է: Գրիպը տարածվում է ամբողջ երկրում, թեպետ տարբեր ինտենսիվությամբ», – ասել է Պինտյան:

Ըստ նրա՝ խոսքը այն հիմնամանրէի մասին է, որը թեթև և միջին աստիճանի ծանրության հետևանքներ է առաջացնում:

Ռումինիայի առողջապահության նախարարությունը նախապես է այդ հիմնամանրէի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել, ուստի դրանք պետք է բավականացնեն ամբողջ երկրի համար:

«Մասնագետները նշում են, որ գրիպի ինտենսիվ տարածումը կպահպանվի փետրվարին: Առողջապահության նախարարության նպատակը գրիպի ծանր դեպքերի և վիրուսի պատճառով մահերի բացառումն է», – հավելել է Պինտյան:

Հունվարի սկզբից ի վեր Ռումինիայում գրիպից մահացել Է 54 մարդ։

Հաղորդում է aysor.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ