Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին
Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում որպես նախնական ներդրում 12 մլրդ դոլար կհատկացնի: Այս մասին հայտարարություն է տարածել բանկի մամուլի ծառայությունը։ «COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված փաթեթը ներառում է 12 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսավորում, որից 8 մլրդը կբաշխվի արագացված տեմպերով»,-նշվում է բանկի հաղորդագրությունում: Նշվում է, որ Համաշխարհային բանկը զարգացող երկրներին կօգնի ամրապնդել առողջապահական…
Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։ ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։ Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ…
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը․ Համաշխարհային բանկ
Ըստ Համաշխարհային բանկի փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրի՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Փետրվար ամսվա տնտեսական զարգացումների համառոտագրերի հղումները ԱՅՍՏԵՂ: Ըստ ՀԲ-ի՝ հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝…
Համաշխարհային բանկը ՀՀ-ում 2020-ին 5.1% տնտեսական աճ է կանխատեսել
2020թ․ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում՝ ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%: https://www.facebook.com/WorldBankArmenia/posts/2666583073424673
Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։ Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։ Հակոբ Արշակյանը ՀԲ…
ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար: «Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ,…
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ինչպես տեղեկացրել են ՀԲ Երևանի գրասենյակից՝ ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը,…
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն…
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները
Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որևէ անճշտություն չի պարունակում, – այս մասին ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն.…
Ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը Dօing Business ցուցանիշում․ կառավարության քննարկումը
Խնդրահարույց գնահատական ունենք, Հայաստանը զիջել է դիրքերը։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները։ Վարչապետը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց պատճառների մասին։ Վերջինս ասաց, որ այդ զեկույցը յուրաքանչյուր երկրի տնտեսության պամաններում կիրառում է 10 ցուցիչ, անդրադառնում են կազմակերպության գրանցումից մինչև սնանկացման վայրույթներին, երկու եղանակով են…
Նախարար Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը…
Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ
ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն…
Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Այս մասին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ…
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։ Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի…













