համաշխարհային հանրություն

  • Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։ «Միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին՝ ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»,- ասաց նա։

    Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին. Մակրոն
  • ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։ Այս մասին Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառւոմ կատարել։ «Մեր օրերում ահաբեկչությունը նաև պրոքսի պատերազմների մի դրսևորում է։ Դժբախտաբար, այս մարտավարությանը…

    ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովին
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց,…

    Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
  • Հունվարի 1-ից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ-պետության լիազորությունը Իտալիայից անցնում է Սլովակիային, որը նախագահելու է 2019 թվականի ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ-ում Սլովակիան մտադիր է հանդես գալ «Նախագահություն՝ ուղղված մարդուն» կարգախոսով։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 10-ին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ համաշխարհային հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները ԵԱՀԿ նախագահության շրջանում։

    Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը