Համավարակ
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Անահիտ Ավանեսյանը մարզպետարանում հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին: «COVID-19-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի…
ԵՄ երկրներ կթույլատրվի միայն պատվաստում անցած անձանց մուտքը
Ամառային հանգստի սեզոնի մեկնարկին Բրյուսելում ԵՄ երկրների միջև ճանապարհորդությունները հեշտացնելու մասին որոշում է կայացվել: ԵՄ երկրների կառավարությունները կթույլատրեն այն զբոսաշրջիկների մուտքը,որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են: Որոշումը ԵՄ վավերացրել է, մայիսի 20-ին: Յուրաքանչյուր երրորդ երկիր պետք է ԵՄ երկրների քաղաքացիների մուտքի թույլտվություն տա, տվյալ եվրոպական երկիր ճանապարհորդությունների թույլտվության դիմաց:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել: Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։ Երևանում՝ 9, մարզերում՝ 4, այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/1152498415227249
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք, հաստատված դեպքերի թիվը հասնել է 4 մլն 992 հազար 554-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում 8 709 է, ակտիվ դեպքերը 1042-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել։ Մեկ օրում ՌԴ-ում…
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ
IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 187-ով՝ հասնելով 78 հազար 381-ի: Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է վիրուսի 8005 նոր դեպք, նրանցից 1175-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 823 հազար 887 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 319…
Սպուտնիկ-Վի պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են: «Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։ Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54…
ԱՆ-ն հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում
Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը։ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում: Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական…
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք
Արցախի ԱՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7441 քաղաքացու հետազոտություն,…
Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Ռուսական խոշորագույն «Aeroflot»…
Օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի շփվել մարզիկների և տեղի բնակչության հետ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում։ Արգելվելու են մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նա նաև նշել է, որ Pfizer- ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին: Տոկիոյի օլիմպիական…
Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան նոր հակառեկորդ է գրանցվել
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ: Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 267,334 դեպք, մահացել է 4529 մարդ: Այս ամսվա ընթացքում իններորդ անգամ 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերը գերազանցել են 4 հազար մարդը: Նշվում է, որ երկրում համաճարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է…
Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները վերականգնվելու են միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։
Չինաստանի դեսպանատան աշխատակիցները պատվաստվել են կորոնավակ պատվաստանյութով
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցների: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Facebook-ի էջի։ «COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար»: https://www.facebook.com/sglmc/posts/1556575117884177
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը 62 երկրների շարքում մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։ «Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական…
Պանդեմիան և պատերազմը բոլորի իմունային համակարգը վնասեց․ ներկայացնում ենք իմունիտետի ամրապնդման միջոցներ
Այս անգամ հոդված ենք ներկայացնելու իմունիտետի ամրապնդման մասին։ Օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան կապված է ժամանակակից սթրեսների, հորմոնալ փոփոխությունների, գերլարվածության հետ: Բացի բուսական խառնուրդներից, մեկ այլ եղանակ է՝ սպորտով չափավոր զբաղվելը, խոսքը, իհարկե, պրոֆեսիոնալ սպորտսմենների մասին չէ, գերծանրաբեռնումը կբերի օրգանիզմի էներգիայի ավելորդ ծախսման: Եվ, որպեսզի ակտիվացնեք ձեր օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիան, պետք է զբաղվել վազքով, հեծանվավազքով, մարմնամարզությամբ, ոտքով…














