համացանց
Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում
Համացանցում ֆեյք-հաշիվ ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, եթե այն չի տարածում տեղեկություն, որն իր մեջ հանցակազմ կպարունակի: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վերջին օրերին լայն հնչեղություն ստացած ֆեյք-օգտատերերին պատասխանատվության ենթարկելու հարցին: «Մարդու անանուն հանդես գալն իր իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի: Այլ…
Amazon-ը որոշել է ողջ աշխարհն ապահովել համացանցով
Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։ Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով…
Ճապոնիայում տաճարները սկսել են նվիրատվություններն ընդունել Համացանցի միջոցով
Ճապոնիայում բուդդայական տաճարներն սկսում են ծխականներից նվիրատվություններն ընդունել էլեկտրոնային ձևով, ինչը, ճիշտ է, ոչ միանշանակ արձագանք է առաջացնում հասարակության մեջ: Ինչպես մարտի 1-ին հայտնել է The Japan Times թերթը, կրոնական կյանքում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում պիոները դարձել է «Կայգեն» հին սրբավայրը, որը գտնվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մասի Կիոտոյի պրեֆեկտուրայում: Այդ տաճարի վանահայրը…
ՀՀ-ում օգտատերերի ավելի քան 1/3-ն անցած տարի ենթարկվել է համացանցային գրոհների
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36․47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32․81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35․14%-ից աճել է մինչև 35․88%, ապա Վրաստանում՝ 22․93%-ից մինչև 26․62%։ Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29․4%-ը…
Փետրվարի 7-ը ֆեյսբուքում հայատառ գրելու օրն է
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, Ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառմամբ, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության` կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական…
SalamWeb Մուսուլմանների առաջին բրաուզերը
Մալայզիայից «Salam Web Technologies» ստարտափը թողարկել է հատուկ իսլամադավանների համար նախատեսված աշխարհում առաջին բրաուզերը (դիտարկիչ)։ Այն ֆիլտրում է պոռնոգրաֆիան, մոլեխաղերը և ողջ այն կոնտենտը, որը վիրավորում է հավատացյալներին։ Հավելվածի մոբայլ և վեբ-տարբերակները հասանելի են բոլոր հարթակների վրա՝ Windows, Mac, iOS և Android։ «SalamWeb»-ը դեռ օգտագործում են հիմնականում Ինդոնեզիայում և Մալայզիայում, սակայն հեղինակները ցանկանում են ընդգրկել…
ԱՄՆ-ում մի քանի նահանգներում ինտերնետը միանգամից անջատվել է
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը: Ինչպես նշել Է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի…
Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով
Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի հարեւաններից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։ 2018թ. երկրորդ եռամսյակում…








