fbpx
ՏՏ

Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը:

Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի հարեւաններից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։

Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

2018թ. երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 29,98% (4-րդ տեղ), իսկ առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։

Երկիրգրոհի ենթարկված օգտատերերի %-ը,  2018թ. հուլիս-սեպտեմբեր
1Վենեսուելա35,88
2Ալբանիա32,48
3Ալժիր32,41
4Բելառուս31,08
5Հայաստան29,16
6Ուկրաինա28,67
7Մոլդովա28,64
8Ադրբեջան26,67
9Ղրղզստան25,80
10Սերբիա25,38
11Մավրիտանիա24,89
12Ինդոնեզիա24,68
13Ռումինիա24,56
14Քաթար23,99
15Ղազախստան23.93
16Ֆիլիպիններ23,84
17Լիտվա23,70
18Ջիբութի23,70
19Լատվիա23,09
20Հոնդուրաս22,97

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։

«Թեեւ համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս եւ ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նշել են, որ համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար ընկերությունն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։

«Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, եւ հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր եւ անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը եւ գովազդային ծրագրերը»,- տեղեկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ