համբուրգ
ԵՄ-ն դեմ է Համբուրգի նավահանգստում չինական ներդրումներին
Անցյալ տարվա գարնանը Եվրահանձնաժողովը Գերմանիայի կառավարությանը նախազգուշացրել է՝ չհաստատել Համբուրգի նավահանգստում չինական Cosco ընկերության ներդրումները, գրել է գերմանական Handelsblatt թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին: Նավագնացության հսկա Cosco-ն անցյալ տարի հայտ է ներկայացրել Գերմանիայի հյուսիսային Համբուրգ քաղաքի ամենամեծ նավահանգստի երեք տերմինալներից մեկի բաժնետոմսերի 35%-ի համար: Գերմանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ այս հարցում մարմնում երկու իրարամերժ…
Համբուրգում կալանել են ռուս միլիարդատիրոջ 156 մետրանոց զբոսանավը
Գերմանիայի Համբուրք քաղաքում կալանել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը։ Այս մասին գրում է Forbes-ը։ Նշվում է, որ Ուսմանովը այն ռուս միլիարդատերերից է, ովքեր հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների տակ։ Ըստ աղբյուրի՝ միլիարդատերն իր այս զբոսանավը գնել է 2016 թվականին՝ 600 միլիոն դոլարով։ Նշվում է նաև, որ Ուսմանովը, ընդհանուր առմամբ, 32 հսկայական զբոսանավեր ունի։
Հայազգի պաշտպանը միացել է գերմանական Լյունեբուրգեր Հանզային
Գերմանիայում հանդես եկող 19-ամյա Երջանիկ Ղուբասարյանը, ով Հայաստանի հավաքականի պաշտպաններից է, նոր ակումբ ունի։ Նա ազատ գործակալի կարգավիճակով միացել է Գերմանիայի ռեգիոնալ լիգայի թիմերից «Լյունեբուրգեր Հանզա» ակումբ։ Ղուբասարյանն արդեն հասցրել է անցկացնել իր նոր թիմում մեկ հանդիպում։ Մինչ այս հայազգի պաշտպանը «Համբուրգի» մինչև 19 տարեկանների թիմի խաղացող էր։
Հայերը Գերմանիայում փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը
Գերմանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացնում երկրում։ Նրանք հարյուրավոր ավտոմեքենաներով փակել են Համբուրգի հավահանգիստ տանող ճանապարհը։ Հավաքի մասնակիցները նշել են, որ ակցիայի նպատակը իրենց միասնության մասին աշխարհին ցույց տալն է ու Գերմանիայի իշխանությունից Արցախի անկախության ճանաչումը պահանջելը։
Ցիցիպասը եզրափակչում մրցելու է Ռուբլյովի հետ․ ATP-Համբուրգ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ավարտվում է ATP 500 շարքի մրցաշարը։ Արդեն հայտնի են եզրափակիչի մասնակիցների անունները։ Մրցաշարի 2-րդ համար Ստեֆանոս Ցիցիպասը կիսաեզրափակիչում 3 սեթում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթեց Չիլիի ներկայացուցիչ Քրիստիան Գարինին ու դուրս եկավ եզրափակիչ։ Տիտղոսի համար հույն թենիսիստը պայքարելու են Անդրեյ Ռուբլյովի հետ։ Ռուս թենիսիստը կիսաեզրափակիչում 2 սեթում 6-4, 6-2 հաշվով հաղթել է Կասպեր…
Թենիս․ Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը թենիսի Համբուրգի ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր։ Մրցավեճը տևեց 1 ժամ ու 1 րոպե։ Խաչանովը պարտվեց 2 սեթերում՝ 6-1, 6-2 հաշիվներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,2 միլիոն եվրո։
Գերմանիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Գերմանիայում իրավապահները առգրավել են երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ այն մոտ 4,5 տոննա է եցել և արժեցել է 1 միլիարդ եվրո: Ինչպես հայտնում է Համբուրգի ոստիկանությունը՝ թմրանյութը նախատեսված էր տեղափոխել բելգիական Անտվերպեն քաղաք: Փոխադրողները ասել էին, որ տարաներով սոյայի ծիլեր են տեղափոխում: Իրավապահները ոչնչացրել են…
Գերմանիայում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել
Գերմանիայում Համբուրգ քաղաքում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել։ Այս մասին հաղորդում է Guardian-ը: Համբուրգի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ կոնտեյները հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ, այն բերվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից: Ապրանքն ուղարկվել է Բելգիայի Անտվերպեն քաղաք: Նախ թմրանյութ տեղափոխողները նշել են, որ կոնտեյների ներսում սոյա է: Մաքսայինները 221 սև պայուսակ են հայտնաբերել, որում 4200…
Գերմանիայում խորտակվել է վերջերս վերականգնված, 19-րդ դարի երկկայմ առագաստանավ
Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ։ Այս մասին հայտնում է Stader Tageblatt պարբերականը: Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա՝ Համբուրգի մոտ: Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են: Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին և Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն…
Համբուրգում մեքենան մտել է առևտրի կենտրոն․ կան տուժածներ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մերսեդես GLC» ավտոմեքենան ներխուժել է առևտրի կենտրոն: Դրա պատճառով տուժել է 10 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Hamburger Abendblatt-ը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Համբուրգի Փոենբյութել շրջանի «Գալերիա Քաուֆհոֆ» կոչվող առևտրի կենտրոնում: Մեքենան կոտրել է ապակե դռներն ու մտել վաճառասրահ, որտեղ կանգ է առել ուղիղ շարժասանդուղքի դիմաց: 85-ամյա վարորդը թեթև վնասվածքներ…










