Հայանտառ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները…
Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: 2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և…
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։ Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է…
Կառավարությունը որոշեց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2019 թվականին հատկացնել 43 մլն 992 հազ.դրամ…
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի…
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագրով և դրամական պարգևով խրախուսեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի Անտառտնտեսություն» մասնաճյուղի սեզոնային բանվորուհի Թամարա Սարդարյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Մարգահովտի անտառապետ Էմմա Գասպարյանի խոսքով Թամարա Սարդարյանն ամենատարեց և միևնույն ժամանակ ամենաառույգ ու նվիրյալ աշխատակցուհին է: Գայանե Մարկոսյանն առողջություն մաղթեց Թամարա Սարդարյանին՝ նշելով, որ մշտապես…
«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ: Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և…
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի…
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի և «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։ Անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական…
Երևանի քաղաքապետարանը համայնք- մասնավոր հատված համագործակցության շրջանակում նախատեսում է ավելի քան 20 հա տարածքի վրա հիմնել նոր անտառ-պուրակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի: «Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք: Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառ»-ի տարածքին հարող հատված…