Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը շարունակում է տարածվել՝ ընդգրկելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի մի քանի պահաբաժիններ։ Հրդեհի մարման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են, ներգրավված են 343 փրկարարական ծառայող, 6 հիմնական տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներում մասնակցել են 1194 փրկարարական ծառայողներ, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տեղանքի բարդ ռելիեֆի և չոր ու քամոտ եղանակի պատճառով դժվարություններ են առաջացել։ Չնայած որոշ հատվածներում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, հրդեհը դեռևս չի մարվել։ Տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ, որը համակարգում է աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցները և հարակից գյուղերի բնակիչները։
Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, իսկ կրակը շարունակում է տարածվել Դպրաբակի անտառպետության ուղղությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ նպատակ ունենալով կանխել կրակի հետագա տարածումը և վերականգնել տարածքի բնական միջավայրը։


