Հայաստանի ամերիկյան համալսարան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: «Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարարության ոլորտներին։ Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Լիտվայի դեսպանին ԼՂ…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում ենք, որ «Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի,…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև հուլիսի 24-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` ուղղված Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների գոյացման և հավաքման տվյալների շտեմարանի ու քարտեզի կազմմանը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը: Փոխնախարար Վաչե Տերտերյանը կարևորել է…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Շանթ Շեխերդիմյանը: Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն աշխատում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց արդյունքները տեսանելի են և…
Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից կմասնակցի բնապահպանական թեմաներով դասընթացներին և կվերապատրաստվի: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրով: Վերապատրաստումը մայիս-սեպտեմբերին կանցկացվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Քաղաքապետարանի մասնագետները կծանոթանան բնապահպանական կառավարման, կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, ինչպես նաև քաղաքային տնտեսության բնապահպանական…
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Միհրան Աղբաբյանը մեր…
Մայքըլ Քուշաքջեանը 2018-ի ապրիլից ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նա նաեւ ՀԱՀ Բիզնեսի եւ Տնտեսագիտության քոլեջի դասախոս է, ունի ստարտափ եւ վենչուրային փորձ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Itel.am-ը Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է EPIC-ի ծրագրերի եւ տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին: – Ինչպիսի՞ն է EPIC-ի…