fbpx
ՏՏ

EPIC-ը ստարտափներին ուղղորդում է դեպի զարգացման նոր մակարդակ

Մայքըլ Քուշաքջեանը 2018-ի ապրիլից ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նա նաեւ ՀԱՀ Բիզնեսի եւ Տնտեսագիտության քոլեջի դասախոս է, ունի ստարտափ եւ վենչուրային փորձ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Itel.am-ը Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է EPIC-ի ծրագրերի եւ տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին:

– Ինչպիսի՞ն է EPIC-ի զարգացման Ձեր տեսլականը:

– Մենք փորձում ենք EPIC-ը հասցնել ավելի բարձր մակարդակի՝ որակի, կարողությունների եւ հնարավորություններ առումով: Կարճաժամկետ նպատակների թվում է մեր ծրագրերի բարելավումը՝ հասցնելով դրանք այն մակարդակի, որում գտնվում են օվկիանոսից այն կողմ լավագույն համալսարանների ինկուբատորները:

Իրականացրել ենք Հայաստանի ՏՏ ոլորտին նվիրված հետազոտություն ու որոշել EPIC-ի դիրքը եւ ռազմավարությունը էկոհամակարգում: Նպատակն է ակտիվ գործունեություն ծավալել, լրացնել արդեն առկա հնարավորությունները եւ օգնել Հայաստանի բիզնեսին զարգանալ: Այս ռազմավարությունը կիրականացնենք՝ աշխատելով վաղ շրջանի ստարտափների հետ՝ օգնելով նրանց վավերացնել իրենց գաղափարները եւ առաջ տանել բիզնեսը:

Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի յուրահատուկ ռեսուրսներ եւ հնարավորություններ, որոնք Հայաստանում գործող որեւէ այլ ինկուբատոր եւ աքսելերատոր չունի: Օրինակ, մենք ունենք նորարարությանը, ձեռներեցությանը եւ ստարտափներին նվիրված բազմաթիվ դասընթացներ, որտեղ դասավանդում են դասախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վերջերս մեր իրականացրած հարցման արդյունքները պարզել են, որ ՀԱՀ-ի 25 դասախոս ներառված է ստարտափ հիմնելու գործում, խորհրդատու կամ ներդրող է վաղ շրջանի ընկերություններում: Այնպես որ, համալսարանում մենք ունենք շատ գիտելիք եւ փորձ, որը կարող ենք օգտագործել սովորեցնելու, խորհուրդներ տալու EPIC-ի ստարտափ թիմերին:

Համալսարանը ներկայում ունի 4000-ից ավելի շրջանավարտ, ինչը եզակի ռեսուրս է: Նրանց 70 տոկոսը բնակվում է Հայաստանում: Մեծ մասը ձեռներեցներ են: Օրինակ, Հայաստանի ամենահաջողակ ստարտափ համարվող PicsArt-ի ղեկավարներից երեքը մեր շրջանավարտներն են: Նրանցից շատերը նաեւ աշխարհով մեկ են սփռված, մի մասն էլ հաջողակ ձեռներեցներ են: Այդ մարդիկ ցանկանում են մասնակցություն ունենալ EPIC-ի գործունեությանը եւ օգնել տեղական ստարտափներին՝ իրենց գլոբալ ցանցի միջոցով:

2016-ից՝ հիմնումից մինչ օրս, EPIC-ն արդեն երկու աքսելերացիոն ծրագիր է ունեցել:

Նախորդ ծրագրերի մասնակիցները ներկայում էլ EPIC-ը եւ ՀԱՀ-ը համարում են իրենց տունը, եւ մենք շարունակում ենք ամեն ինչով աջակցել նրանց:

– Ինչո՞վ է տարբերվելու EPIC-ի աքսելերացիոն երրորդ ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:

– Նոր ծրագրի մեկնարկը տվեցինք հոկտեմբերի 1-ին: Այն նախորդների համեմատ ավելի պաշտոնական եւ համակարգված է: Մասնակիցները յուրաքանչյուր շաբաթ մասնակցում են վորքշոփերի եւ քննարկումների՝ Հայաստանի եւ արտերկրի ձեռներեցների հետ: Մենթորությանը նվիրված ծրագիրը եւս այս անգամ ավելի ինտենսիվ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ