«Հայաստան» դաշինքի
«Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Արմեն Գևորգյանին
«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերին՝ նշելով, 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Ինչպես նա է ընդգծել իր խոսքում, անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի…
Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը
«Հայաստան» դաշինքի պատգամավորը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Գևորգյանը ասել է, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ և խնդրել ներկայանալ, և ինքը հնարավորության դեպքում, հարգելով դատարանին, կներկայանար դատարան: Նա նաև նշել է, որ դատարանը իր բացակայությունը համարում է անհարգելի:
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը
Հուլիսի 22-ին «Հայաստան» դաշինքի Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` հուլիսի 21-ին անցկացվել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստ, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։