Հայաստան
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել. Քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին կառավարության նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով` քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը, որի հետևանքով 6 քաղաքացիական անձ է վիրավորվել: «Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել…
Ամբսուրդ է, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ու դեռ պետք է նրանց հիմնավորի, որ իր սուվերեն տարածքի վրա են ագրեսիա կիրառում, պետք է հիմանվորի, որ իր բնակավայրերի վրա են հարձակվել, պետք է հիմնավորի, որ նույնիսկ ռուսական զորքերի տեղակայման վայրերի վրա են հարձակվել։ Նույնիսկ եթե Հայաստանը պատերազմ Հայտարարի Ադրբեջանին, միևնույն է՝ չեն օգնելու Հայաստանին։ Այնպիսի տպավորություն…
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ ի նշան աջակցության Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին։ POLITICO-ին այս մասին հայտնել են այցին ծանոթ երկու անձինք: Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ։ Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։…
Ադրբեջանը զոհերի նոր թիվ է հայտնել Հայաստանի դեմ այդ երկրի հարձակման հետևանքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 71 զոհի մասին: Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր 50 զոհի մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին «հետևանքներով» է սպառնում՝ մեղադրելով «ագրեսիայի» մեջ։ «Մենք անընդունելի ենք համարում Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի կողմից խախտելու հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամբողջ աշխարհը պետք է իմանա», որ Թուրքիան աջակցում է «ադրբեջանցի եղբայրների» ագրեսիային եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը։ «Մենք հուսով…
Մեզ համար ցավ է յուրաքանչյուր զոհ, մանավանդ մեր բարեկամ երկրներում։ Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ «Այսօր արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ-ի և բոլոր կառույցների հարթակներում արվում է հնարավոր ամեն բան։ Մեր երկրների ղեկավարությունը լիակատար փոխգործակցության մեջ է։ Որքան գիտեմ, նախաձեռնվում են բոլոր…
Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով: Այս մասին հայտնել է թուրքմենական Нейтральный Туркменистан թերթը՝ ամփոփելով Աշխաբադում կայացած թուրքմենա-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները: «Խոսելով վառելիքի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը դառնալ…
Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական…
Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը: «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ:
Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստին, կոչ է արել դիվանագիտական միջոցներով արագ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հաղորդում է «Խովար» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի…
Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է Interfax-Kazakhstan-ը, այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:
Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:
Մոսկվան հույս ունի, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը կկատարվի ամբողջ ծավալով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը` նշելով Ռուսաստանի ծայրահեղ մտահոգությունը սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և…
Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ անհրաժեշտ պաշտպանական զենք ձեռք բերելու։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, զենքի ձեռքբերումը բաղկացած է 4 բաղադրիչից՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ «Առաջին դեպքում խնդիրներ չկան, սակայն դրանք կան քաղաքական իմաստով։ Կան երկրներ, որոնք պատրաստ չեն մեզ զենք վաճառել. Կան մարդիկ, ովքեր…
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաջողվել է ձեռք բերել հրադադար՝ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը: «Այդ երկու երկրների սահմանային լարվածության ուղղությամբ մեծ աշխատանք է սպասվում, քանի որ Երևանը…