fbpx
Աշխարհ

Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ ի նշան աջակցության Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին։

POLITICO-ին այս մասին հայտնել են այցին ծանոթ երկու անձինք: Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ։ Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Տեղեկությունը ճշտելու Արմենպրեսի հարցմանն ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից նշեցին. «Մենք այս պահին հայտնելու որևէ բան չունենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ