Հայաստան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է. «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից,…
Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական Ակադեմիան արդեն 80 տարվա պատմություն ունի, իսկ ահա ակադեմիային կից Դիվանագիտական Ակումբը ստեղծվել է ընդամենը երկու տարի առաջ և այդ ակումբի անդամները երեկ հյուրընկալվել էին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Դիվանագիտական այդ ակումբը մի հարթակ է, որի նպատակն է զարգացնել դիվանագիտության մեջ եղած կարևորագույն գործիքներից մեկը՝ անմիջական ու մարդկային շփումները Ռուսաստանում հավատարմագրված…
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի…
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի…
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանի ներկայացուցիչը, որը հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, շարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Գրիգորյանը համոզված է, որ այսօր Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հարցը կքննարկվի․ – «Ուրիշ բան է՝ որոշում կընդունվի՞, թե՞՝ ոչ, բայց կքննարկվի»։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի համար գլխավոր չի…