Հայատան
Արցախի ՊԲ 124 սպա աջակցություն են հայտնել Օնիկ Գասպարյանին. Հայտարարություն
Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։ Կարդացեք նաև Գլխավոր շտաբը…
ՊԵԿ-ում ընդունել են ԱՄՆ արդարադատության դեպատմենտի ներայացուցչին
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին: Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ…
Հանդիպել են Արմեն Սարգսյանը և Արարատ Միրզոյանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:
Դատախազությունը զինծառայողներին ու հանրությանը կոչ է անում դրսևորել իրավահպատակ վարքագիծ
ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում կարժանանա ամենախիստ իրավական գնահատականների և կհետապնդվի օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր…
Մահացել է Կարեն Գիլոյանի մայրը
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի մայրը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 26-ին` ժամը 18:00-ից, «Սան Լազարո» սգո սրահում: ՀԸՖ-ն ցավակցել է Կարեն Գիլոյանին և նրա հարազատներին:
Դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավճիռը
ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն այսօր հրապարակեց դատական վճիռները։ Ըստ այդմ, Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ նրա մահվան հիմքով։ Խանդոյանին…
Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր են բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում…
Լավրովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմագերիների փոխանակման խնդրին
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակման հարցում պաշտոնական Մոսկվան միտումնավոր հետաձգումներ չի տեսնում։ «Դժվար է խոսել այս գործընթացում ինչ-որ միտումնավոր հետաձգելու քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ…
Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին ժամը՝ 13։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից, ինչպես նաև www.armeniafly.com կայքից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/300-77-51 8/863/206-16-70 Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ…
Կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն…
Ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին. Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ում գրառում է կատարել: Նախարարը մասնավորապես գրել է. «Հայաստանից ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24֊ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին և Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել…
Զբոսանք՝ Երևանում․ Սինգապուրի վարչապետը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից
Ինչպես ավելի վաղ հայտնել էին սեպտեմբերի 28-ին իր տիկնոջ հոտ միասին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սինգապուրի վարչապետը իր սոցիալական էջերում իր իսկ ձեռքով արված լուսանկարներ է հրապարակել Հայաստանից: «Թվիթերի» իր միկրոբլոգում և «Ինստագրամում» Լի Սյեն Լունը հրապարակել է նաև Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ: Տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում…













