Հայկական բնապահպանական ճակատ
Ովքե՞ր և ինչպե՞ս մասնավորեցրին Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները․ Լևոն Գալստյան
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թ-ին վաճառվեց 600 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարն այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 տոննա մոլիբդեն կամ 200 տոննա պղինձ վաճառելու արդյունքում։ Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ…
Արմանիսի հանքավայրի թթվային դրենաժի աղետի պատկերները (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Ստեփանավանի մոտ գտնվող անտերության մատնված Արմանիսի հանքավայրի թթվային դրենաժի աղետի պատկերները։ Մարդիկ կան, որ դեռ կարծում են, թե այս ռիսկերը կառավարելի են։ Լուսանկարները Kristina Ter-Matevosyan-ի էջից»,-ասվում է գրառման մեջ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ: https://www.facebook.com/armecofront/posts/4440158522690844?__xts__[0]=68.ARCZQg1VMZ52uF_DtndpRZ9-X0VPRJ-HtociOBz4CJXpr7LlKWrqt52vsFjQFcabgqluNYWavH6yrSOcRaMyKglQ1BSuQkGdBl6bIzB45EVqeBETIRbblzpgqbiBodgh5WzEqEuyu-eFQshdWZVngnp532XsMT_X18-vkNQY4hj0wZMoNeF0d8K7QGqeyJuilfUBiuvZNBu8mDrH00raKYhiFiZCPgoxJEk8hU34fsWqiyEB4rWNvVVFhR_MK3bDHW3vFyvXN27ES14iuZI56iNurjSvEA81g5XqpYfDTUdUZOwsxZNi8g198H_eiLO_zKYS9OGkzmBvL4wgvhpxsWn52Q&__tn__=-R
Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական բնապահպանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: ՀԲՃ-ն հայտնում է, որ Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում «Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահպանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։ Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք…
ՀԲՃ-ն նամակ է ուղարկել Օնտարիոյի դատարան՝ Լիդիանի ցուցմունքներում խեղաթյուրումների վերաբերյալ
Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, որը քննում է Լիդիան ընկերությունների խմբի՝ սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Այս առնչությամբ ՀԲՃ-ի տարածած հայտարարությունում նաև ասվում է. ««Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի…
ՀԲՃ-ն հերքում է պահանջում Էրիկ Գրիգորյանից
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը փետրվարի 13-ին հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Ստորև ներկայացնում են պահանջի բովանդակությունը. «2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի…
Նոր ՀԷԿ-երի ծրագրեր չեն կարող իրագործվել առանց ոլորտի կարգավորումների լրջագույն փոփոխությունների․ ՀԲՃ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր ՀԷԿ-երի կառուցելու թույլտվություններ ու ցանկություններ ունեցող տարբեր ընկերություններ, ինչը հանրային բնապահպանական օրակարգ է վերադարձրել այս խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախում ՀՀ քաղաքացիները նույնիսկ հացադուլի դիմեցին՝ ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման ու այդ խնդիրը կառավարական մակարդակով քննարկումների դաշտ բերելու նպատակով։ Այնտեղ դադարեցվեցին նոր…
Փոքր ՀԷԿ-երի մասին․ ի՞նչ պետք է անեին ու ինչ են արել ՀՀ նոր կառավարությունն ու ԱԺ-ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայկակական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է փոքր ՀԷԿ-երի ու այդ ոլորտի կարգավորումների փոփոխություններին։ Ի՞նչ պետք է անեին ու ինչ են արել ՀՀ նոր կառավարությունն ու ԱԺ-ն. այս հարցերին պատասխանում է բնապահպան Լևոն Գալստյանը։
ՎԶԵԲ-ը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները. ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Լիդիան Արմենիա ընկերությանը գովերգող լրատվամիջոցներից մեկը՝ Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ մի քանի նախադասություն պարունակող «բացառիկ» հարցազրույց, որում փոխնախագահն արել է ՀՀ կառավարության պատվերով «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։…
Կառավարությունն օգնում է Լիդիանի՞ն, թե՞ հանրային շահն է պաշտպանում. ՀԲՃ
Մոտակա օրերի ընթացքում ՀՀ կառավարությունը կապացուցի՝ արդյոք ինքն է օգնո՞ւմ Լիդիանին Ամուլսարի ծրագրի վաճառքի հարցում, թե՞ հանրային շահն է պաշտպանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Լիդիանը կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու, և մեր պնդումներով՝ այն պիտի մերժվի, ինչպես եղավ նախորդ երկու դեպքերում։ Մինչ այդ, վարչապետ Փաշինյանը վերջին շաբաթներին…
ՀԲՃ-ն զորակցություն է հայտնել Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին և ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաև ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․ «Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի…
ՀԲՃ-ի նամակը՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու առնչությամբ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ ԱԺ հարգելի պատգամավորներ, այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։ Ըստ էության,…
Շատ են նմանությունները Արգենտինայի Մենդոզա նահանգի և Վայոց ձորի մարզի միջև․ ՀԲՃ
Մենդոզա նահանգն Արգենտինայի ամենահայտնի գինեգործական տարածաշրջանն է, որտեղ արտադրվում է արգենտինական գինու մոտ 70%-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Գինեգործության ու խաղողագործության շնորհիվ Մենդոզան նաև սիրված տուրիստական ուղղություն է դարձել և ստացել է «Արգենտինայի գինու ճանապարհ» անունը (դո՞ւք էլ զգացիք նմանությունը մեր Վայոց ձորի և Արենիի հետ): 2007թ-ին…
Ջերմուկցիները դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության Facebook-ի էջից: Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչև դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն: «Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել և լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու…
Կառավարության 2017թ. որոշման մի մասը արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ
ՀՀ կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: «Շատերը տեղյակ են, թե նախորդ կառավարությունների օրոք ինչպես են գրվել բազմաթիվ օրենքներ և որոշումներ։ Դրանք հիմնականում միտված են եղել որոշակի խմբերի շահերը սպասարկելուն և նրանց անխափան գործունեությանն աջակցելուն։ Բայց մենք պատահաբար հանդիպեցինք մի ցցուն…
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում է. ՀԲՃ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է և լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր…














