Ջերմուկցիները դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով

Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք  «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության Facebook-ի էջից:

Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչև դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն:

«Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել և լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության կանգնել մինչև 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,-ասաց նա:

Նշենք, որ հանդիպում-քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:

Ամենաթարմ