հայկական դպրոցներ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները: «Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում…
Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ում հայկական դպրոցների վրա կատարված հարձակումը
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և շարունակելու է դեմ հանդես գալ անհանդուրժողականություն խթանող ցանկացած գործողության: «Նման վարքագիծը պայմանավորված է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությամբ և Թուրքիայի կողմից դրա շարունակական մերժմամբ: Սա նաև ծառայում է որպես հիշեցում, թե ինչու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արդարության համար պայքարը մնում մեր առաջնահերթությունների…
ԿԳՆ պաշտոնակատարը այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Արայիկ Հարությունյանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ,…



