Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է...
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Այդ մասին հայտնում է՝ henaran.am-ը: Պարոն Փաշինյան, ես 2011 թվականից աշխատում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում)։...
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ...
Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը բարձրաձայնեց Քարվաճառից տեղափոխված ընտանիքի հարցը: «Արդյոք մենք չե՞նք դատարկում սահմանային...
Երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նույն օրվա առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության...
Ժամեր առաջ ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հ.Գ. Հիշեցնենք, որ շինության ապամոնտաժումը կայացվել էր քաղաքապետ Հայկ...
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը:...