հայկ չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության…
Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների: «Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր…
«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Չոբանյանը չհերքեց տեղեկությունը։ «Սպասենք առաջիկա օրերին, կտեսնենք պաշտոնապես», – ասաց նա։ Հարցին, թե այդ թեմայով որևէ քննարկում եղե՞լ է, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հիմա էական է։ Եկեք սպասենք»։