fbpx
Հասարակություն

Հնարավոր է Տավուշի մարզպետ նշանակվի Հայկ Չոբանյանը

«Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Չոբանյանը չհերքեց տեղեկությունը։

«Սպասենք առաջիկա օրերին, կտեսնենք պաշտոնապես», – ասաց նա։

Հարցին, թե այդ թեմայով որևէ քննարկում եղե՞լ է, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հիմա էական է։ Եկեք սպասենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ