հայհոյանք
Ռոմայի ֆուտբոլիստը ժեստերով հայհոյել է Լացիոյի երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս կայացավ հռոմեական դերբին․ մրցեցին «Լացիոն» և «Ռոման»։ Հանդիպման 77-րդ րոպեին «Ռոմայի» խաղացող Նիկոլո Ջանյոլոն փոխարինվել է ու հանդերձարանի ճանապարհին մրցակից թիմի երկրպագուները նրա հանդեպ տարբեր հայհոյանքներ են հնչեցրել։ Սրան ի պատասխան էլ Ձանյոլոն անպարկեշտ ժեստ է ցուցադրել՝ դրանով պատասխան հայհոյանք հասցնելով երկրպագուներին։ https://twitter.com/ronaldmorgan_/status/1442213963836497925?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1442213963836497925%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport.news.am%2Farm%2Fnews%2F125675%2Fromayi-futbolistn-anparkesht-zhest-e-cucadrel-lacioyi-fanatnerin.html Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվեց հօգուտ «Լացիոյի»՝ 3-2 հաշվով։
Քաղաքական ուժերն իրան ուղիղ սեռական հայհոյանքներ են տալիս․ Թաթոյան
Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Թաթոյանը զգուշացրել է, որ իրենց հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ…
Քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանքը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում
Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին: Տպավորություն…
Այսօր ԿԸՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի հայոհայնքներով ուղեցկվող քարոզարշավի վերաբերյալ
Այսօր` հունիսի 13-ին, ժամը 15:00 ԿԸՀ-ն նիստ կգումարի, քննարկելու նաև հայհոյանքներով ու վիրավորանքներով ընթացող քարոզարշավի զսպման մեխանիզմները: Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու հավելեց, որ նիստի ընթացքում կքննարկվեն նաև մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ ԿԸՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կապանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ…
Պետք է բացառել վիրավորանքն ու հայհոյանքը․ ՄԻՊ-ի հայտարարությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ…
Գատուզոյին կրոնական հայհոյանքի համար տուգանել են
Որոշում է կայացվել տուգանել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին։ Այս մասին հայտնում է ShowSport.me-ն։ Որպես պատճառ նշվում է Գատուզոյի կրոնական հայհոյանքը։ Տուգանքի չափը կազմում է 3 հազար եվրո։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրին «Կրոտոնեի» դեմ խաղի ժամանակ, երբ Գատուզոն անթուլյատրելի արտահայտություն էր արել։
«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները հարձակվել են պատգամավորի վրա
Առավոտյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա են հարձակվել «Հայրենիքի փրկության շարժում» անվան տակ հանդես եկող ընդդիմադիր քաղաքական խմբի աջակիցները, որոնք գիշերել էին Բաղրամյան պողոտայում։ Ասլանյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիներն իր հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկն էլ ձեռքով հարվածել է իր դեմքին։ Պատգամավորն ասաց, որ ինքն արդեն դիմել է…
Ցուցարարները շարունակում են հայհոյել լրագրողներին ու անցորդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ ընդդիմադիր որոշ քաղաքացիներ գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Իրավիճակն առավոտյան պարբերաբար լարվում էր։ Եղան նաև որոշ թեթև բախումներ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու իշխանությունների կողմնակիցների միջև։ Ցուցարարները նաև պարբերաբար հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ են հնչեցնում լրագրողների ու անցորդների հասցեին։ https://www.facebook.com/azatutyun/posts/4206808349364510?__cft__%5B0%5D=AZXnJp3ZYi-47M5BcoIY47vQSsW73RbIpmpWYwAuhPB9PmAOrZx0aFkMBfcPZXBOWlfYlMF0BAUI4TVcmF4YEl6L9cEGOjARKFnXkQg8poMSa_tXSqiu925ePBjgNqz1z4dprKe21A4FnLIkUVTJbPDCTjc7rpqltaGseccJ1k5XVQ&__tn__=%2CO%2CP-R
ՄԻՊ-ը դատապարտել է երեկոյան Հրապարակում հայհոյանքներով տեսանյութի ցուցադրումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն: Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է…
Վիդալը հայհոյել է իր հետևորդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը Instagram-յան ուղիղ եթերի ժամանակ մի քանի անգամ հայհոյել է իր հետևորդներին։ Այս մասին հաղորդում է Mediotiempo-ն։ Նշվում է, որ կան կասկածներ, թե Վիդալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Y cuando de repente Arturo Vidal comienza a transmitir en vivo… 🥴 🤦🏻♀️ pic.twitter.com/TBhWryT7dA — Tam (@TamRam92) July 27, 2020
Հայաստանն ինքնիշխան պետություն է և ես մեր ինքնիշխանության ու անկախութայն ակտիվիստն եմ
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: «Այս գրառումը վերաբերվում է Հայաստանի հանդեպ ռուսական գաղութարար քաղաքականությանը (չշփոթել ռուս ժողովրդի հետ), որ տարվել է ի սկզբանե և միայն մեղմվել կամ կանխվել է, երբ որ համառություն, հանդգնություն, խելք ու արդարություն են տեսել, որոնցով, ճիշտն ասած, Աստծո շնորհիվ օժտված ենք եղել միշտ, բայց չգիտես ինչու…
Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրած անձը կալանավորվել է
2020թ. մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: ՀՀ Քննչական կոմիտեից կրագրողներին հայտնում են, որ 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է…
Երևանում Միցուբիշիի հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին․ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են․ «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել…
Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին և քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին․ Ալեն Սիմոնյան
Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանության հասցեին, քաղաքական գործիչ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին և համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին: Ուստի քաղաքական հետապնդումներից խոսելը և գնահատականներ տալը…հորդորում եմ տարբերել քաղաքականը ոչ քաղաքականից»,-ասաց նա՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամների…














