Հայտարարություն
ԱԱԾ-ն հանդես կգա Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ․ Վանեցյան
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,…
ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով
«ՀԱԿ»-կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով։ Հայտարարության մեջ ասված է. «Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։ Տասը տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում,…
Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարությամբ են հանդես եկել
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում հրապարակել է 2008թ․ մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը. «Մենք` մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներս, վրդովված ենք «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին…
Լուկաշենկոյին խոստանում են օգտնել Ռուսաստանի դեմ պատերազմի դեպքում
Ուկրաինական աջ ծայրահեղական «Աջ սեկտոր» խմբավորման (ՌԴ-ում արգելված) ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ռազմական աջակցություն ցուցաբերել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, հայտնում է gazeta.ru-ն: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է խմբավորման կայքում: Խմբավորման հայտարարությունում նշվում է, որ մոտ ժամանակներս Լուկաշենկոն ստիպված է լինելու ընտրել՝ արդյոք իր ղեկավարած պետությունը կպահպանի Ռուսաստանի հետ դաշնակցային…
«Գազպրոմ Արմենիա»-ն հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները: «Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը: Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ նախօրեին՝ հունվարի 16-ին, Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումն էր։ Հանդիպումից հետո…
ՄԻՊ-ը նոր հայտարարություն է տարածել դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում: Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների…
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով․ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Քննչական կոմիտեն մշտապես հարգանքով է վերաբերել անմեղության կանխավարկածին, գործարար համբավի պաշտպանությանը, ինչի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում։ Ավելին՝ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է…
ՄԻՊ հայտարարությունը Մանվել Գրիգորյանի գործին առնչվող իրավիճակի շուրջ
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է՝ «Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների…
Վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարություն է արել լրատվամիջոցների տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում…
Շանթ և Շահեն Հարությունյանների հայտարարությունը
Ուզում ենք հավատալ, որ Փաշինյանի հայրենասիրությունը և վճռականությունը բավարար կլինի՝ պաշտապնելու հայկական շահերը: Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենը անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենը առնչվում է Հայաստանի և…
Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարաները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից: Բացելով նիստը Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած ավելի քան…
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:…














