Հայտեր
Մեկնարկել է Լավագույն գրադարան մրցույթի հայտերի ընդունումը
Հուլիսի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանաջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Լավագույն գրադարան» անվանակարգով մրցույթը: «Մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գրադարանները, խրախուսել լավագույն աշխատանքները, կարևորել գրադարանի և գրադարանավարի դերը, խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել ծառայությունների որակն ու ներդնել…
Ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն…
Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն…
Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխել՝ մինչև գործերի ընդունման…
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը հասել է 40,7 միլիոնի
BI-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին գործազրկության նպաստի հայտերի թիվը հասել է 40,7 միլիոնի։ Pantheon Macroeconomics-ի գլխավոր տնտեսագետ Յան Շեպերդսոնը հայտնել է, որ այս տեմպերով հայտերի թիվը չի նվազի մինչև սեպտեմբեր։ «Այդ տեմպերով հայտերի թիվը չի նվազի մինչև սեպտեմբեր, չնայած դրան, մենք ակնկալում ենք, որ բիզնեսն աստիճանաբար կբացվի մոտ ժամանակներս»,-ասել է Pantheon Macroeconomics-ի գլխավոր տնտեսագետ Յան…
Ընդունվում են հայտեր ծրագրավորման անվճար դասընթացներին մասնակցելու համար․ ԲՏԱՆ
Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու…
«Նախագահի մրցանակ» մրցույթում մասնակիցների թիվը ավելացել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի 2020թ. մրցանակի 7 հիմնական անվանակարգերում այս տարի ընդունվել է 62 հայտ (Բնական գիտություններ՝ 9, Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 12, Արվեստ՝ 18, Բժշկագիտություն՝ 4, Ֆիզիկա՝ 2, Գրականություն՝ 14, Հումանիտար գիտություններ՝ 3)։ Անհամեմատ նվազել է Հումանիտար գիտություններ անվանակարգում ընդունված հայտերի թիվը, որը 2019-ին 22 էր, 2018-ին՝ 8, 2017-ին՝ 11։ Նախորդ տարվա համեմատ նկատելիորեն նվազել են նաև Գրականություն և Արվեստ անվանակարգերում ընդունված հայտերի թվերը՝ 2019-ի 116 հայտերի մեջ համապատասխանաբար՝ 34 և 31, չնայած դրան նախորդած տարիներին այս…
Ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական…
Շարունակվում է պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության,…
Օլիմպիական կրակի փոխանցումավազքի համար ստացված հայտերի թիվը գերազանցել է 500 հազարը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն ավարտել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումը: Սկսած այս տարվա հունիսից՝ Տոկիո-2020-ի կազմակերպիչները 535.717 հայտ են ստացել Ճապոնիայի բնակիչներից: Կընտրվեն 10.000 ջահակիրներ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգությունից: Հաղթողների անունները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին: Օլիմպիական կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում կմեկնարկի 2020թ. մարտի 26-ին: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն…










