fbpx
Կրթություն

Մեկնարկել է Լավագույն գրադարան մրցույթի հայտերի ընդունումը

Հուլիսի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանաջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Լավագույն գրադարան» անվանակարգով մրցույթը:

«Մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գրադարանները, խրախուսել լավագույն աշխատանքները, կարևորել գրադարանի և գրադարանավարի դերը, խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել ծառայությունների որակն ու ներդնել նորարարական գաղափարներ՝ միտված ընթերցանության խթանմանը:

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի 12-ին, և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com հասցեին մինչև 2021թ. օգոստոսի 20-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթը կանցկացվի հինգ անվանակարգերում՝ «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան» և «Լավագույն մասնագիտական գրադարան»: Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ