Հայ-ադրբեջանական սահման
ԵՄ առաքելությունը հաղորդում է հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ իրավիճակի մասին՝ հակասելով հակասական պնդումներին
Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունը (EUMA) հաղորդում է հայ-ադրբեջանական սահմանին մարտի 16-17-ին պարեկության ընթացքում հանգիստ և խաղաղ իրավիճակի մասին՝ հակասելով ավելի վաղ հնչած պնդումներին։
Նիդերլանդների ԱԳ նախարարը լարվածության պայմաններում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանը
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ԵՄ դիտորդների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական լարված սահմանը՝ ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը շարունակական լարվածության պայմաններում։
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պայմանական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն կատարում էր ծառայողական և մարտական առաջադրանքներ, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Վիրավորված զինծառայողին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա շտապ…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի այցը հայ-ադրբեջանական սահման
2024 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայ-ադրբեջանական սահման։ Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում (ԵՄԱ) հայտնել է, որ դեսպանը տեղեկացվել է առաքելության գործունեության մասին և միացել է Խաչիկ գյուղում իրականացվող պարեկային խմբին՝ տեղում հետևելու նրանց գործողություններին։ Դեսպանի այցը կարևորում է Ֆրանսիայի շարունակական հանձնառությունը տարածաշրջանային կայունության ապահովմանը և աջակցությունը ԵՄ-ի կողմից իրականացվող դիտորդական…
Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հնարավորություն կա. ՀԱՊԿ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ հնարավորություն է տեսնում: Իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ…
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է․ Զաս
ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար՝ երկուշաբթի Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր…
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Բաքվի որոշմամբ ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով քարտուղարություն
Բաքուն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով քարտուղարություն ստեղծելու մասին։ Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանի կառավարությունը։ Որոշմամբ ստեղծվել է հանձնաժողովի քարտուղարություն՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու համար։
ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը
Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Սեպտեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանն այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։ «Ադրբեջանը ամեն օր ուժի է դիմում, որպեսզի միակողմանիորեն պարտադրի իր պլանները։ Ադրբեջանը դա անում է Հայաստանի պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը վերջ տալու…
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: