Հայ Դատ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մասնակցել է ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արցախի կայուն զարգացման հարցերին և ելույթով հանդես եկել «Արցախը և ակտիվությունը ԱՄՆ-ում» խորագիրը կրող քննարկումներին։ Արմինե Ալեքսանյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի և սփյուռքի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ համահայկական նպատակների իրականացման գործում և…
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել Սիրիայի վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է առաջիկայում նման ֆորսմաժորային իրավիճակների պլանավորման անհրաժեշտությունը բարձր ռիսկային այն շրջանների համար, որտեղ առկա են հայկական համայնքներ: Զարեհ Սինանյանը մասնակիցներին ներկայացրել է նաև հաջորդ տարի գրասենյակի կողմից…
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Հայ դատի հանձնախմբի կողմից թվիթերյան էջում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը…
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020թ.-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը: Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն…
Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` նշել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը: Իր հերթին…
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ ռաջարկվում է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել…
«Հայերն այսօր»-ը գրում է․ Հունիսի 13-ին Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը: Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը: 1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում և կրթական հոգեբանություն մասնագիտությամբ: 1966 թվականին…
ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանին և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության խնդիրներն ու նպատակները: Հակոբ Արշակյանը հակիրճ ներկայացրել է նաև Սիլիկոնյան հովտում տեղի…
ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն իր աջակցություն է հայտնել Բոբ Մենենդեսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին։ S.Res.150 բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել և հիշատակել Ցեղասպանությունը, հետագա վայրագությունները կանխելու նպատակով կարևորել Ցեղասպանության թեմայով իրազեկվածության բարձրացումը։ Այս պահին բանաձևին աջակցող օրենսդիրների թիվը հասել…
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը մի հռչակագիր է ստորագրել, համաձայն որի 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» պետք է հայտարարվի: Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների նշվում է նաև Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության…
Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից։ Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկած նիստում Ժողովը քվեարկությամբ ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։ Ժողովը կոչ է արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ։ Նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին նաև…