հայ համայնք
Գլենդելի հայ համայնքը ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի հայ համայնքը սեպտեմբերի 29-ին բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, որ իրականացվում է Արցախի դեմ: https://youtu.be/eNoA0EPMD9g
Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպել է Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։ «Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան – Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և…
Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը
Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք: Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք…
Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: Վարչապետը նշել է, որ այսօր ուղարկած աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-…
Առաջիկայում սփյուռքի հարցերով հանձնակատարը կմեկնի Բեյրութ. Նիկոլ Փաշինյան
Այսօր` օգոստոսի 6-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: «Լիբանանը Հայաստանին ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է քսաներորդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ…
Փորձ է արվում հայությանը հանել հունից ու առաջացնել կոնֆլիկտ․ ՌԴ-ում ՀՀ դեսպան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Վերջիններս մի շարք հարցեր ուղղեցին Տողանյանին, ով ներկայացնելով իրավիճակը պատասխանեց նաև հարցերին։ Մասնավորապես՝ դեսպանից հետաքրքրվեցին, թե դեսպանությունը ու Հայաստանի իշխանություններն ինչ են արել հարցը կարգավորելու համար ու ներկայումսինչ աշխատանքներ են տարվում։ Տողանյանն էլ նշեց, որ ՀՀ իշխանության բոլոր ճյուղերի…
Լոս Անջելեսի քաղաքապետն աջակցություն է հայտնել Հայաստանին
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթը Twitter-ի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին կատարված դեպքերի ու Հայաստանի ատոմակայանին հարվածելու ադրբեջանական սպառնալիքներին։ Գարսեթը նախ նշել է, որ իրենք աջակցում են հայ համայնքին՝ ընդդեմ բռնության։ Քաղաքապետը խոսքը շարունակելով գրել է, որ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին ու ընդունի միջազգային…
Էրդողանը քայլեր է ձեռնարկում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար. Ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացում Էրդողնը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա»,-ասել է նախագահը և շնորհակալություն է հայտնել հայ համայնքին դրամահավաքին մասնակցելու համար։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը…
Եգիպտոսի հայ համայնքը գումար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Egypt Today
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում մեծ ջանքեր է գործադրում նաև Եգիպտոսը: Կահիրեում և Ալեքսանդրիայում Հայ ուղղափառ պատրիարքարանի անունից «Tahya Misr» հիմնադրամին մեկ միլիոն եգիպտական ֆունտ է փոխանցվել, որպես ներդրում կորոնավիրուսի պայքարում: Իմիգրացիայի հարցերով նախարարը իր երախտիքն է հայտնել Եգիպտոսի հայերին և հավելել, որ նրանք առանցքային դեր ունեն արաբական հանրապետության ժամանակակից պատմության կերտման մեջ: Այս մասին հայտնում…
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի հետ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Այս պահին տեղի է ունենում նրա և Վրաստանի հայ համայնքի հանդիպումը։ Նշենք, որ այսօր վարչապետը հանդիպում է ունեցել նաև հարևան երկրի իր գործընկերոջ՝ Գեորգի Գախարիայի, ինչպես նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Լոս Անջելեսի հայ համայնքը ապրիլի 24-ին կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը
Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք հիշատակի միջոցառումներ: «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները մեկտեղելով ջանքերը կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում: Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) և Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որի…
Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ զարգացումները
Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության…
Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարեց: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այստեղ գործող…
Աբխազիայում առկա լարվածությունը հայ համայնքի վրա վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի ունեցող ցույցերին հայ համայնքը ներգրավված չէ։ Այս մասին հայտնել է Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինասյանը։ Խաչիկ Մինասյանն ասաց, որ մայրաքաղաքում առկա լարվածությունը հայ համայնքի վրա որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ. «Հայ անհատներ, իհարկե, կլինեն ցույցերում, սակայն համայնքը ներգրավված չէ։ Մենք չենք խառնվում երկրում տեղի ունեցող այդ իրադարձությանը։ Դիրքորոշում ունենալ…















