ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպել է Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։
«Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան – Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և մյուս գործընկերները կիսվեցին իրենց այցից ստացած տպավորություններով, մանրամասներ ներկայացրեցին այնտեղ ունեցած հանդիպումներից։
Քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը»,- ասված է գրառման մեջ։
