հայ-ռուսական
Զրուցել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները․ Միրզոյանը հաստատել է ՀՀ դիրքորոշումը
Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Արցախի հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արթուր Թովմասյան Շուշիի դիրքերից փախած անասնաբուծի դիպլոմով մի փսեվդո-գեներալ համոզել է, որ Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել․ Իոաննիսյանը «Զրուցակիցները գոհունակություն են հայտնել…
Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից
Միմյանց հետ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական պաշտոնական աղբյուրներից։ Նշվում է, որ կողմերը քննարկման առանցքում են եղել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով համանախագությամբ գործող աշխատանքային խմբին ու տարածաշրջանում հաղորդակցության վերականգնմանը։
Մեկնարկել են հայ-ռուսական համատեղ զորավարժությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեկնարկել են հայ-ռուսական համատեղ զորավարժությունները: «Զինուժ Մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել։
Երևանում կանցկացվի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը
ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ Երևանում հոկտեմբերի 18-19-ը կանցկացվի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ «Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150…
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը շարունակում է անհիմն մեղադրել ԿԳՄՍՆ-ին․ նախարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այսպես՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում: Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող»…
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության…
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին
Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Facebook-ում: Մակունցը հայտնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռդ արտակարգ և լիազոր դեսպանի հետ և քննարկվել են ՍԴ խնդիրներն ու Տեսալսողական մեդիայի մասին օրենքը: «ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկել ենք հայ-ռուսական…
Ինձ անհանգստացնում են հայ-ռուսական հարաբերություններում նկատվող անախորժությունները․ Հայկ Խանումյան
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում կիսվել է իր մտավախություններով։ «Ինձ անհանգստացնում են հայ-ռուսական հարաբերություններում նկատվող վերջին անախորժությունները: Լավրովի նեղացած հայտարարություններից մինչև ապրիլքսանչորսյան որևէ ուղերձի բացակայություն: Ռուսաստանը կայսերական մտածելակերպ ունեցող տերություն է, այս տիպի երկրների հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Ինչքան էլ ենթադրենք, որ լավ գիտենք հյուսիսային տերությանը, այնուամենայնիվ,…
Սիմվոլիկ եմ համարում, որ առաջին շրջանավարտները իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում. Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ: Վարչապետն այնտեղ մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Բուհն այս տարի իր առաջին շրջանավարտներն է տալիս: «Շնորհավորելով ձեզ, սիրելի շրջանավարտներ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտները իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում…
ՊՆ-ում անցկացվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը: Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաև նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված…
Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ: Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու…
ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղի կհիմնվի
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային Ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում նախատեսվում է Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված կեչու տնկիներով հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ծառատունկին կմասնակցեն պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիվանագետներ:













