Հանդիսականներ

  • Մեծ Բրիտանիայում կհանվի հանդիսականների ստադիոն մուտքի արգելքը

    Մեծ Բրիտանիայում կհանվի հանդիսականների ստադիոն մուտքի արգելքը

    Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլատրել հանդիսականներին ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ գործընթաց է տեղի կունենա փուլ առ փուլ․ առաջին փուլում կթույլատրվի մինչև 4000 հանդիսականի ներկայություն, որից հետո արդեն թիվը գնալով կաճի։

  • Ֆուտբոլն առանց հանդիսականների նույնն է, ինչ այգին առանց ծաղիկների․ Ռոնալդու

    Ֆուտբոլն առանց հանդիսականների նույնն է, ինչ այգին առանց ծաղիկների․ Ռոնալդու

    Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է առանց հանդիսականների ֆուտբոլի մասին։ «Իհարկե, մենք ցանկանում ենք խաղալ հանդիսականների ներկայությամբ, սակայն ստիպված ենք սպասել: Ֆուտբոլն առանց հանդիսականների նույնն է, ինչ կրկեսն առանց ծաղրածուների կամ այգին առանց ծաղիկների», – Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

  • ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի փոքրաթիվ հանդիսականների ներկայությամբ

    ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի փոքրաթիվ հանդիսականների ներկայությամբ

    ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ին ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն որոշել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վերաբերյալ։ Թույլատրվել է հանդիպումն անցկացնել սահմանափակ քանակով՝ 30 տոկոս հանդիսականների ներկայությամբ: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիայի» մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

  • Հանդիսականների վերադարձը ստադիոն դեռ իրատեսական չէ․ Չեֆերին

    Հանդիսականների վերադարձը ստադիոն դեռ իրատեսական չէ․ Չեֆերին

    UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իրատեսական չի համարել այս պահին հանդիսականների վերադարձը, բայց հույս է հայտնել, որ շուտով հնարավորություն կլինի երկրպագուների ներկայությամբ անցկացնել հանդիպումները։ «Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունեցավ բոլոր բնագավառների, այդ թվում՝ սպորտի և ֆուտբոլի վրա: Վստահ եմ, որ այս վիրուսը հաղթահարելուց հետո մենք ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք: Այս պահին դեռ իրատեսական չէ հանդիսականների վերադարձը…

  • Ռոլան Գարոսը անցկացվելու է հանդիսականների ներկայությամբ

    Ռոլան Գարոսը անցկացվելու է հանդիսականների ներկայությամբ

    Reuters-ի հաղորդմամբ՝ թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, կանցկացվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը։ Կազմակերպիչները որոշել են, որ Ռոլան Գարոսը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը:

  • Իտալիայում ակնկալում են, որ Ֆորմուլա 1-ը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

    Իտալիայում ակնկալում են, որ Ֆորմուլա 1-ը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

    Ֆորմուլա-1-ի Իտալիայի Գրան պրիի կազմակերպիչները հույս ունեն, որ Ֆորմուլա 1-ի հերթական փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերին` հանդիսականների ներկայությամբ: Հանդիսականների հնարավոր ներկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները մեղմացրել են կարանտինը: Այս մասին հայտնում է AD.nl.-ը։      

  • Մարզադաշտում հանդիսականների բացակայությունը դատարկության զգացում է ստեղծում․ Վենգեր

    Մարզադաշտում հանդիսականների բացակայությունը դատարկության զգացում է ստեղծում․ Վենգեր

    «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Բունդեսլիգայի վերսկսված մրցաշրջանից ստացած տպավորությունների մասին։ «Առանց հանդիսականների խաղերը կվնասեն ֆուտբոլին: Ես դրանում համոզված եմ: Նման որոշում կարելի է ընդունել, եթե այն կարճատև է, իսկ երկարատև ծրագրերի դեպքում դա սխալ կլինի: Սակայն, դա միակ տարբերակն է ներկայիս պայմաններում մրցաշրջանն ավարտելու համար: Մենք արգելել ենք երկրպագուներին ներկա լինել…

  • Լա Լիգայի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների

    Լա Լիգայի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների

    Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ մինչև 2021 թվականի հունվար առաջնության հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Տեբասը  նշել է, որ հետևելու են իրավիճակի զարգացմանը և եթե անհրաժեշտություն լինի վերանայելու են այդ ոտոշումը։ «Ամենայն հավանականությամբ, հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների: Կհետևենք իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կվերանայենք այդ որոշումը: Մենք պետք…

  • Պաշտոնական․ ՉԼ-ի ՊՍԺ-Բորուսիա խաղը կանցկացվի առանց հանդիսականների

    Պաշտոնական․ ՉԼ-ի ՊՍԺ-Բորուսիա խաղը կանցկացվի առանց հանդիսականների

    Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՊՍԺ – «Բորուսիա» Դորտմունդ խաղը կանցնի առանց հանդիսականների։ Հանդիպումն անցկացվելու է Չեմպիոններ Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։ Երկրպագուների համար Փարիզի «Պարկ Դը Պրենս» մարզադաշտի փակվելու մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում, պաշտոնական տվյալների համաձայն, այս պահի դրությամբ գրանցվել է 1209 նոր կորոնավիրուսով վարակի դեպք, որոնցից 19-ը մահվան ելքով։