fbpx
Սպորտ

Հանդիսականների վերադարձը ստադիոն դեռ իրատեսական չէ․ Չեֆերին

UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իրատեսական չի համարել այս պահին հանդիսականների վերադարձը, բայց հույս է հայտնել, որ շուտով հնարավորություն կլինի երկրպագուների ներկայությամբ անցկացնել հանդիպումները։

«Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունեցավ բոլոր բնագավառների, այդ թվում՝ սպորտի և ֆուտբոլի վրա:

Վստահ եմ, որ այս վիրուսը հաղթահարելուց հետո մենք ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք:

Այս պահին դեռ իրատեսական չէ հանդիսականների վերադարձը ստադիոն, սակայն ես լիահույս եմ, որ շատ շուտով հնարավոր կլինի հանդիպումներ անցկացնել արդեն երկրպագուների ներկայությամբ», – Չեֆերինի խոսքերը մեջբերում է UEFA-ի մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ