հաշմանդամություն
Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել
Սեպտեմբեր 23-ի դրությամբ ներկայացվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն։ Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի…
Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. Հաշմանդամ զինծառայողներին Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու…
Սևան ազգային ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար
Օգոստոսի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արձանագվել է շրջակա միջավայրին հասցված 43 մլն դրամի վնաս Արագիլների աղտոտման խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է ««Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերն հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Կառուցվել են հատուկ թեքահարթակներ,…
Աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործարարներին
ՀՀ կառավարությունն այսօր նիստում նախագիծ ընդունեց, որով՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները կստանան աջակցություն։ Դրանով սահմանվում է 2 տարբերակ։ Առաջինով՝ աշխատանքի ընդունվող յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է աջակցություն՝ տվյալ անձի կամ անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։ Երկրորդ տեսակի աջակցությունը ստանալու են գործատուները, որոնք աշխատատեղի հարմարեցում…
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը
Հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ: «Փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են լող, պաուերլիֆտինգ, բազկամարտ, սայլակներով…
Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում
Հուլիսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։ Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ…
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերացումները խախտում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղոդման համափայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճհաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները, գրում է ՀՀ ՄԻՊ-ը։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ…
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը
Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց…
Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ: Դրանից զատ՝…
ԱՍՀՆ-ի հերթական աջակցությունը՝ պատերազմից տուժածների շրջանում
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ: Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք…
Աջակցող միջոցներ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց: Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են…
Հրապարակվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման չափերը
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը: «Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա: Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը»,-…
Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը կազմակերպվելու է նախարարության միջոցով․ Առաքելյան
Հայաստանի ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»։ https://www.facebook.com/mesroparakelyan.official/posts/110268377572674?__cft__%5B0%5D=AZXyoScFMfDH-HUkWow3YX9fgZqb3GYgr00cldo6G2oMs7a5Vo4D17YAcKI2ygPzuzUgoN9onucUCJQk9q966WsplnPAeo3qvHbrWd2CMrWrRkfgR9_kFYypSG0du8FXc_x5Je4t1eQ2W3AuqqYImXKX&__tn__=%2CO%2CP-R
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների: ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող,…














