Աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործարարներին

Ամենադիտվածներ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները․

ՀՀ կառավարությունն այսօր նիստում նախագիծ ընդունեց, որով՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները կստանան աջակցություն։

Դրանով սահմանվում է 2 տարբերակ։

Առաջինով՝ աշխատանքի ընդունվող յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է աջակցություն՝ տվյալ անձի կամ անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։

Երկրորդ տեսակի աջակցությունը ստանալու են գործատուները, որոնք աշխատատեղի հարմարեցում են իրականացրել։ Նրանք յուրաքանչյուր անձի համար կստանան միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ