հավատարմագրեր
Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Զամբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ…
Կորեայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական…
ԵՄ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար…
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում:…
Դեսպան Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին
Սեպտեմբերի 5-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ֆելիպե 6-րդը շնորհավորեց դեսպան Կարմիրշալյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Իսպանիայի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսպանական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացմանը։ Ֆելիպե 6-րդը հույս հայտնեց, որ Հայաստանում…
Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱԳՆ
Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն…
Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին
Օգոստոսի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong): Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն…
Իսպանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում: Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝…
Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան…
Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկեցին…
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»: Դեսպան Էլիավ…
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի…
Ինդոնեզիայում ՀՀ Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին
Հուլիսի 1-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ…
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 2-ին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Կորնել Իոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր…
Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին
Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և ՀՀ դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը: ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Պյոտր Պորոշենկոն հետաքրքվեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով`…















