հարազատներ
Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ․ Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի և իր տպավորությունների մասին․ «Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապես չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղված գրաֆիկի պատճառով: Չհաջողվեց գտնել ժամանակ: Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝…
Վեց տարի ամուսնական կյանքից հետո տղամարդն ու կինը պարզել են, որ հարազատներ են
ԱՄՆ-ից Reddit-ի օգտատերը պատմել է, որ ինքն ու իր սիրելին ԴՆԹ թեստ են հանձնել և պարզել, որ հարազատներ են։ Զույգի պատմությունը գրավել է The Mirror հրատարակության ուշադրությունը։ 30-ամյա կինը պատմել է, որ իմացել է, որ իրեն որդեգրել են մանուկ հասակում, երբ սովորել է ավագ դպրոցում: Այս փաստն օգնել է նրան մտերմանալ իր սիրելիի հետ, ով,…
Հարազատները երեք տարեկան երեխային փրկել են ընձառյուծից
Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանդիպուր քաղաքի մերձակայքում գտնվող գյուղից երեք տարեկան երեխան ողջ է մնացել ընձառյուծի հարձակումից։ Այս մասին հայտնում է Khabarhub-ը։ Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գիշատիչը բռնել է նրան և փորձել քարշ տալ։ Տղայի հարազատները, այդ թվում՝ նրա մայրը տեսել են տեղի ունեցածը և շտապել վայրի կենդանու հետևից։ Նրանց հաջողվել է երեխային…
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է. Խաչատուր Քոքոբելյան
Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայրը ողջ և առողջ տանն է։ Նա մասնավորաբար գրել է. «Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ, Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է: Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ: Շնորհակալ եմ պետական…
Գլխավոր դատախազը մերժել է ընդունել պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին
Արթուր Դավթյանը հրաժարվել է ընդունել 44-օրյա պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին՝ պատճառաբանելով, որ դեռևս նորություն չունեն, քննարկումներ են ընթանում գործը տեղափոխելու համար: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական…
Գավառի ԲԿ-ում զանգվածային անկարգությունների գործով ևս 2 անձի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը: Նշենք, որ ավելի…
Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ունեն․ վարչապետի խոսնակ
ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկ նստացույց էին իրականացնում Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատները՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրա վերաբերյալ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարց է ուղղել Armenpress-ը։ Գևորգյանը նշել է, որ կոնկրետ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ վարչապետը վերջին 9 ամսում ունեցել է 9 հանդիպում, որոնցից 2-ը Շիրակի մարզում։ Նա ասել է,…
Վարպետի կատարումներով աղոթքները ընդմիշտ կմնան ողջ աշխարհի արվեստասերների սրտերում
Հուլիսի 6-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր…
40-ամյա գորիսեցին ներկայացել է ադրբեջանցի և գերիների հարազատներից մերկ նկարներ պահանջել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու…
Զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում և խնդիրներ չեն արձանագրվել․ ԱՆ
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը եւս…
Քաղաքական նպատակների համար չշահարկել տղաների վերադարձի հարցը․ գերիների հարազատների հայտարարությունը
Շիրակի մարզից գերեվարված կամավորների հարազատներն այսօր մարզպետարանի դահլիճում մամուլի ասուլիս են հրավիրել և պահանջել ու հորդորել, որ քաղաքական նպատակների համար չշահարկեն տղաների վերադարձի հարցը։ Նրանք նշել են, որ իրենք չեն պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի, չեն կանգնելու նրանցից որևէ մեկի կողքին, պարզապես հորդորում են զերծ մնալ իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների անունը օգտագործելուց ու չխոչընդոտել…
Զոհված զինծառայողների հարազատների դիմումներից 3-ով հարուցվել են քրգործեր․ Դատախազություն
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ…
Արցախի նախագահը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ
Փետրվարի 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորածների մի խումբ հարազատների։ Նախագահը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի…
Զինվորական դատախազությունում հանդիպել են զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին
Հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արդրեբջանի Հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ՝ լսել ընդհանուր գծերով բարձրացվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը: Անմիջական հաղորդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին և դրա…
Կարճիկյան Ավետիք Զավենի․ հարազատները փնտրում են
Ավետիք Զավենի Կարճիկյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 5-ին։ Պահեստազորային է, եղել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 15ից հետո հարազատները տեղեկություն չունեն։ Հարգելի՜ ընթերցողներ, եթե տեղեկություն ունեք Ավետիքի մասին կապ հաստատեք քրոջ՝ Շուշանի հետ։ Հեռախոսահամարն է՝ 093437914։















